«Արագիլ» ռեստորանը Երևանում

«Արագիլ» ռեստորանը կառուցվել է 1960 թվականին: Այն սպիտակ քարից է և բարձունքի վրա իջած ժողովրդի կողմից միշտ հատուկ վերաբերմունքի արժանացած թռչնի` արագիլի գաղափարն է արտահայտում, իհարկե շատ վերացարկված: «Արագիլ» ռեստորանի կառուցումը մոտ էր ավարտին, երբ պատվիրատու հիմնարկը և նախարարության ղեկավարները որոշել էին փոխել «Արագիլ» անվանումը՝ դնելով խորհրդային ավելի հնչեղ շաբլոնային անվանում` «Մոսկվա»: Իսրայելյանի այցից հետո միևնույն է պատվիրատուները անդրդվելի են մնում: Երբ Իսրայելյանը տեսնում է ինչպես են փոխվում անվանման տառերը շատ է զայրանում և տեսակցություն է խնդրում կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանից: Երկու օր անց ռեստորանի ճակատին էին «ԱՐԱԳԻԼ» տառերը: Այն ժամանակ սա բացարձակ անհնարին թվացող երևույթ էր և կարծես հրաշք լիներ: Հարցն այն է, որ սպիտակ այս շինությունը` «թառած» բարձունքին հենց «Արագիլ» պետք է կոչվեր, առավել ևս, որ շենքի արևելյան պատի վրա գեղեցիկ, ոճավորված բուսանախշի վրա մեկ ոտքին կանգանած արագիլ է պատկերված: Այն քանդակել է բազմաշնորհ քարտաշ և ոսկերիչ վարպետ Հրաչ Ստեփանյանը:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1960
Տիպաբանական տեսակ: 
Ներկայիս վիճակը: 
Կիսվել