Երևան քաղաք

Աղբյուր – հուշարձան Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին Գաջագործների փողոցում

Հուշարձանը նվրիվում է 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհ գնացած Սեբաստահայերին: Աղբյուր-հուշարձանը ունի ուրույն սլացիկ հորինվածք, արծվի թեւին պատկերված է հավերժության նշանը, խորհրդանշող հայ ազգի կենսական ոգու անմահությունը: Արծվի ներքեւում գտնվում է «ՌՋԺԵ» տառերը, որը նշանակում է 1915:

Երևանի արևմտյան մուտքը՝ «Արծիվ շինարար»

Ուղենիշ - հուշարձանը գտնվում է Երևան – Էջմիածին ճանապարհին, կառուցվել է 1960 թվականին: Սա Երևան քաղաքի հարավային մուտքն է: Օդանավակայանից դեպի քաղաք եկողների առջև, ճանապարհի ձախ կողմում բացվում է այս յուրահատուկ հորինվածքով տուֆակերտ հուշարձանը: Երեք մեծ, զուգահեռ դասավորված, եռանկյուն ուրվագծերով և կամարներով մույթերը միացած են արծվի բրոնզե պատկերաքանդակով, նրանց բարձրությունն է 15 մետր: Արծիվը բրոնզաձույլ է: Արծիվն այստեղ մարմնավորում է հայերի շինարար ոգին՝ նա մագիլներով բռնել է շինանարարի հիմնական գործիք հանդիսացող ուղղալարը:

Տուֆակերտ նստարան Ավ. Իսահակյանի առանձնատան բակում

Նստարանը գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում, կառուցվել է 1955 թվականին: Նստարանը տուֆակերտ է, զարդարված են մեջքի վերնամասը երկու կողմերը և երկու կողմերի հենվելու համար նախատեսված մասերը: Մեջքի վերևի լայնակի դասավորված տասնմեկ շրջանակներում խիստ ոճավորված պարզ նախշեր են քանդակված, երկու կողմերում իրար հակառակ կողմեր ուղղված կոր տերևանման խոշոր նախշեր են, նրանց կենտրոնում վեցթերթանի վարդակներ: Կողքերի հենվելու մասերի վերին եզրերի տակ չորսական շրջանաձև պարուրաձև գծանախշերով զարդեր են փորագրված: Նստարանը իր զարդանախշերով քնարական զգացողություն առաջացնող տեսք ունի և կարծես արտահայ

Հաղթանակի զբոսայգու մուտքը

Հաղթանակի զբոսայգու մուտքը համալիրի վերջին իրականացված կառույցն է` կատարված 1982 թվականին: Կառուցումը կատարվել է Արեգ Իսրայելյանի ղեկավարությամբ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, նրա մահվանից հետո: Ունի կենտրոնական սիմետրիկ առանցք, ինչպես Իսրայելյանի մյուս աշխատանքներում, ամեն հարթաքանդակը յուրահատուկ է և չի կրկնվում: Ձախ կողմում առյուծ է քանդակված, աջում՝ վիշապ, կենտրոնական մասում՝ արևի մեջ թուր: Ետևի կողմից հարթաքանդակները նույնպես չեն կրկնվում: Աջ և ձախ կողմերում կարելի է տեսնել արծվանման առասպելական թռչուններ:

Աղբյուր հուշարձաններ նվիրված Իտալիայի Կարրարա և Հայաստանի Երևան քույր քաղաքներին

Աղբյուրները կառուցվել են 1965 թվականին Երևան և 1967 թվականին Իտալիաի Կարրարա քաղաներում:
Աղբյուրները տեղադրված են ինչպես Երևանի Օղակաձև զբոսայգում, այնպես էլ Իտալիայի Կարրարա քաղաքում, ի նշանավորումն քույր քաղաքների:

Բնակելի շենք Բագրատունյաց փողոցի վրա

Բագրատունյաց փողոցի բնակելի շենքը կառուցվել է 1954 թվականին: Շենքը հինգ հարկանի է: Շենքի ընդլայնական ճակատային հարթությունը ենթարկած է երկու շեշտադրման՝ շենքի ողջ երկայնքով ընդգծված առաջին հարկով, ոչ բնակելի շենքերով: Առաջին հարկի լուսամուտները ուղղանկյուն են, ուղղահայաց առանցքով ավելի երկար, ընդգծված ցածր լուսամուտագոգով: Առաջին հարկի լուսամուտները բարդ մետրիկ շարք են կազմում ավելի նեղ և ավելի լայն իրար հաջորդող լուսամուտային բացվածքներով:

Էջեր