Արագածոտնի մարզ

Ֆիզիկայի ինստիտուտի փորձարանը Արագած լեռան լանջին

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի փորձարանը կառուցվել է 1960 թվականին: Այն տեղադրված է Արագած լեռան ստորոտին` ոչ մեծ պլատոյի վրա: Ութանիստ քարե պրիզման դրված է ուղանկյունանիստ խորանարդի վրա, այսպիսին է հեղինակի մտահաղացումը: Հզոր լեռներով շրջապատված այս շինությունը, տարվա մեծ մասը ձյունապատ շրջակայքում ասես թանկարժեք զարդ լինի Արագած լեռան լանջին:

Օշական գյուղի «Խերես» գինու գործարանը

«Խերես» գինու գործարանը կառուցվել է Արագածոտնի մարզի Օշական գյուղում 1950-ական թվականներին: Գործարանը կառուցված է նարնջագույն տուֆից: Ճակատային հորինվածքը սիմետրիկ է ուղղահայաց առանցքի նկատմամբ: Մուտքը կամարակապ է, հիշեցնում է միջնադարյան ամրոցի պարիսպի մուտքային հատված: Գործարանի ֆունկցիոնալ լուծումները համապատասխանում են գինու արտադրության գործընթացներին:

Կաթողիկոսի «Հայկաշեն» ամառանոցը

Վեհափառ Հայրապետը ծրագրել էր միաբանության անդամների ու հոգևոր ճեմարանի սաների ամառային հանգստի համար մի ամառանոց կառուցել: Երևանից ոչ հեռու, Արագածի հարավային լանջին տեղադրված օդավետ, գեղահայաց ու սառնորակ ջրերով հարուստ Բյուրականը անցյալում ծառայել է որպես հայ կաթողիկոսների ամառանոց: Այստեղ կառուցվելիք ամառանոցի հողամասը, 2.5 հեկտար տարածությամբ, Վեհափառ Հայրապետին տրամադրեց Հայաստանի կառավարությունը նրա ծննդյան 50-ամյակի առթիվ: Սույն հողամասը գտնվում է գյուղից դուրս, մի բարձրադիր տեղում, որտեղից հոյակապ համայնապատկերներ են բացվում դեպի Արարատյան դաշտն ու այն պսակող լեռան ձյունապատ գագաթն

Օշականի եկեղեցու բարեկարգման աշխատանքներում Ռ. Իսրայելյանի դերն ու ավանդը

Օշականի եկեղեցու մասնակի բարեզարդման ու շրջապատի բարեկարգման նոր աշխատանքներ ձեռնարկվեցին Վազգեն Ա. Կաթողիկոսի գահակալության օրոք, երբ 1961 թվականին պետք է նշվեր հայ ժողովրդի Մեծ երախտավոր Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600 ամյակը: Դրանք իրականացան Ս. Էջմիածնի Մայր Աթոռի շինարարական գրասենյակի միջոցով և ճարտարապետ Ա. Գալիկյանի ղեկավարությամբ, շնորհալի մասնագետների, ճարտարապետների և նկարիչ-արվեստագետների մասնակցությամբ:
Ռ. Իսրայելյանի էսքիզով են կառուցվել Սբ. Մեսրոպ Մաշտոցի դամբարանի դեպի եկեղեցին բացված լուսամուտի բրոնզյա ցանցաճաղերը:

1918թ. հերոսամարտի հուշարձանը Ապարանում

Ապարանի հերոսամարտին նվիրված հուշարձանը հանդիսանում է ժամանակակից հայկական հուշահամալիրային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը: Սա ժողովրդի հերոսական կերպարին նվիրված կոթող է` կանգնեցված երկու ճակատամարտերի՝ 1918 և 1945 թվականների ապարանցի հերոսների և 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհեերի հիշատակին: Ստեղծված է գեղարվեստորեն ընդհանրացված մի հավաքական կերպար: Պատմական ճշմարտություն` հորինված ճշմարիտ ճարտարագեղարվեստական միջոցներով: Երեք որմնախորշերով նիստերը դասավորված են միմյանց նկատմամբ անկյան տակ: Որմնախորշերի մեջ գտնվում են մեմորիալ կոթողները: Դրանցից ամեն մեկը նվիրված է որոշակի տարեթվ