«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը

«Վահագն վիշապաքաղ» ուղենիշ - հուշարձանը գտնվում է Երևան – Սևան ավտոճանապարհին, կառուցվել է 1962 թվականին: Երևանի հյուսիսային մուտքն է սա: Քարի մակերեսի վրա քանդակված է Վահագնի վիշապամարտը: Վահագնը հայկական առասպելաբանությունում ամպրոպի և կայծակի աստվածն է: Մանուկ Աբեղյանը գրում է. «Քաջ Վահագն» եղել է հին հայերի սիրելի աստվածներից մեկը... Նրանից էին հայ թագավորները քաջություն խնդրում... Խորենացին գրել է.
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ,
Նա հուր հեր ունէր.
Ապա թէ բոց ունէր մորուս,
Եւ աչկունքն էին արեգակունք:
...արեգակնանման աչքերով, հրամազ ու բոցամորուս պատանյակ աստվածը, երկնքի և երկրի, ծիրանի ծովի և մի բույսի` եղեգնի որդին, բնության մի երևույթի անձնավորում պիտի լինի...Առասպելաբանության մեջ վիշապը փոթորկի, պտուտահողմի և փոթորկալից ամպի անձնավոևումն է, հենց ինքը փոթորիկը, պտուտահողմն ու ամպը,-մի չար ոգի, որ սովորաբար օձի կերպարանքով է ներկայանում, բայց և զանազան կերպարանքներով պատկերանում»:
Վահագնը ծնվելով, մարտի մեջ է մտնում վիշապիներ հետ, դրա համար էլ կոչվում է «Վիշապաքաղ» և հաղթում է նրանց:
Վահագնի կերպարը կերտելով, հեղինակը նպատակ է ունեցել ցույց տալ ուժ, արիություն, բարու հաղթանակը չարի դեմ: Մյուս կողմից էլ միշտ պետք է հիշել հարազատ ժողովրդի անմահ ստեղծագործությունները: Խորենացու «Վահագնի ծնունդը» փորագրված է հուշարձանի հակառակ երեսին: Ինչպես արդեն նշվել է Իսրայելյանը շատ լավ գիտեր և շատ էր սիրում ու խորապես հասկանում առասպելաբանությունը, որը տեղին օգտագործելով, մեծարժեք բովանդակությամբ գործեր էր ստեղծում:

Էսքիզ
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1962
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել