Error message

Deprecated function: The each() function is deprecated. This message will be suppressed on further calls in _menu_load_objects() (line 579 of /home/m0lxz9n3gsoj/public_html/includes/menu.inc).

Տուֆակերտ նստարան Ավ. Իսահակյանի առանձնատան բակում

Նստարանը գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում, կառուցվել է 1955 թվականին: Նստարանը տուֆակերտ է, զարդարված են մեջքի վերնամասը երկու կողմերը և երկու կողմերի հենվելու համար նախատեսված մասերը: Մեջքի վերևի լայնակի դասավորված տասնմեկ շրջանակներում խիստ ոճավորված պարզ նախշեր են քանդակված, երկու կողմերում իրար հակառակ կողմեր ուղղված կոր տերևանման խոշոր նախշեր են, նրանց կենտրոնում վեցթերթանի վարդակներ: Կողքերի հենվելու մասերի վերին եզրերի տակ չորսական շրջանաձև պարուրաձև գծանախշերով զարդեր են փորագրված: Նստարանը իր զարդանախշերով քնարական զգացողություն առաջացնող տեսք ունի և կարծես արտահայտում է Իսրայելյանի խորին հարգանքն ու սերը վարպետ Ավետիք Իսահակյանի նկատմամբ:

Ճարտարապետի թոռը նստարանի վրա
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1955
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել