«Զվարթնոցի արծիվը»՝ ուղենիշ կոթող Զվարթնոցի ճանապարհին

Ուղենիշ կոթողը կառուցվել է 1954 թվականին Երևան – Զվարթնոց ավտոճանապարհի վրա: Արծիվը` արիության, անվախության ու նորոգման խորհրդանիշը, Իսրայելյանի սիրած թեման էր և ուղեկցել է նրա ստեղծագործությունները ամենատարբեր ոճավորումներով: Արծիվը, վեհորեն կանգնած պատվանդանի վրա, ցույց է տալիս Զվարթնոցի միջնադարյան տաճարի (VII դ.) ճանապարհը: Այստեղ արծվի կերպարը կապվում է նաև Զվարթնոցի տաճարի թևատարած արծվով խոյակի պատկերի հետ, չնայած կատարման և ոչ մի ընդհանրություն չունեն այս երկու թռչունները: Նրանք կապվում են գաղափարապես:
Վարազդատ Հարությունյանը այս կառույցի մասին գրում է՝ «…հարկ եմ համարում մի շեղում կատարել ու պատմել այն մասին, թե Ռաֆոն ինչպես էր համագործակցում քանդակագործների հետ: Նա այն ճարտարապետներից չէր, որոնք բավարարվում են նախագծի վրա քանդակի տեղը նշելով: Նա նախագծում էր ոչ միայն ճարտարապետական օբյեկտը, այլև քանդակը, իսկ համագործակցող քանդակագործին մնում էր մարմնացում տալ նրա էսքիզներին: Այդպես են ստեղծվել Զվարթնոցի ճամփաբաժանի Արծիվը (քանդակագործ Ե. Քոչար) Գեղարդավանքի ճանապարհի հովազը (քանդակագործ Ա. Հարությունյան), Արարատի գինեգործարանի մուտքի վերնամասի, Երևանի հյուսիսային և արևմտյան դարպասների, Քանաքեռում կանգնեցված «Բարեկամություն» հուշակոթողի (բոլորն էլ Ա. Հարությունյանի հետ) և ուրիշ շատ քանդակներ:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1954
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել