Աղբյուր հուշարձաններ նվիրված Իտալիայի Կարրարա և Հայաստանի Երևան քույր քաղաքներին

Աղբյուրները կառուցվել են 1965 թվականին Երևան և 1967 թվականին Իտալիաի Կարրարա քաղաներում:
Աղբյուրները տեղադրված են ինչպես Երևանի Օղակաձև զբոսայգում, այնպես էլ Իտալիայի Կարրարա քաղաքում, ի նշանավորումն քույր քաղաքների:
Երևանյան աղբյուր-հուշարձանի հորինվածքը հետևյալն է` կենտրոնում ուղղահայաց, դեպի վեր քիչ լայնացող հիմնական մասն է, նրա աջ և ձախ կողմերում կանգնած են իրար նայող խոյեր խորհրդանշող քանդակներ, որոնք ձևով հիշեցնում են Ջուղայի ավանդական խոյերի քանդակները: Սրանք զարդարված են հարթաքանդակներով: Ձախ կողմի խոյի վրա, բացի բուսանախշերից, ձիավոր է քանդակված: Աջը`միայն նախշերով է ծածկված: Կենտրոնական կոթողն ունի Իսրայելյանին հատուկ խաղողի մոտիվը. մեջտեղով դեպի վեր ձգված իրար կպած երկու ճյուղերից դեպի աջ ու ձախ կողմերն են ուղղվում ծայրերին տերևներով կոր ճյուղերը, որոնցից յուրաքանչյուրի կորության տակ ողկույզ է քանդակված: Ամբողջական հորինվածքը խորհրդանշում է կենաց-ծառը: Սրա վերևում տեղադրված են երկու խոշոր, միաչափ, տարբեր զարդանախշերով վարդակներ: Աջ վարդակի տակ թռչնանման փերի է քանդակված: Ընդհանուր սիմետրիկ հորինվածքում կոմպոզիցիոն ասիմետրիկ ակտիվություն է մտցնում առասպելական թռչնի քնադակը: Երևանյան տարբերակը գորշ տուֆից է կառուցված:
Իտալյաի տարբերակում աղբյուր-հուշարձանը կերտված է նարնջագույն տուֆից: Հորինվածքում աջ և ձախ խոյերը, այս անգամ ոչ թե իրար են նայուն, այլ տեղադրված են կենտրոնի կոթողին ուղղահայաց, առաջ են նայում` նույն ուղղությամբ: Այստեղ հավքը կենտրոնում է: Երեւանյան հորիզոնական տարբերակի փոխարեն, զարդանախշերի մոտիվը նույնն է, բայց զարդաքանդակները տարբեր են: Հուշակոթողի ետին մասում գրված է «Ի նշանավորումն եղբայրության Երեւան Կարրարա 1967 In segno di fraternita Erevan Carrara»:

Տեսքը դիմացից
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1965
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել