Բնակելի շենք Բագրատունյաց փողոցի վրա

Բագրատունյաց փողոցի բնակելի շենքը կառուցվել է 1954 թվականին: Շենքը հինգ հարկանի է: Շենքի ընդլայնական ճակատային հարթությունը ենթարկած է երկու շեշտադրման՝ շենքի ողջ երկայնքով ընդգծված առաջին հարկով, ոչ բնակելի շենքերով: Առաջին հարկի լուսամուտները ուղղանկյուն են, ուղղահայաց առանցքով ավելի երկար, ընդգծված ցածր լուսամուտագոգով: Առաջին հարկի լուսամուտները բարդ մետրիկ շարք են կազմում ավելի նեղ և ավելի լայն իրար հաջորդող լուսամուտային բացվածքներով:
Կենտրոնական ուղղահայաց առանցքով՝ երկրորդ հարկից սկսած, սիմետրիկ տեղադրված, բարձանում են կամարակապ լոջիաները: Կամարները թվով ինն են՝ երկրորդ հարկում սկսվում և ավարտվում են կողային երկու կամարները, երրորդ հարկում շարնակվում և ավարտվում են կենտրոնական երեք կամարները, որոնք սկսվել էին երկրորդ հարկում, չորրոդ հարկում կամարները երեքն են և հինգերորդ հարկում կա միայն մեկ կամար` շինության ճիշտ կենտրոնում: Երկրորդ և երրորդ հարկերի կամարները հենվում են երկու ամբողջական՝ «կլոր» սյուների վրա, որոնք եզրափակվում են բուսական մոտիվներ հիշեցնող խոյակներով: Այսպիսով շենքի ճակատի կամարաշարը հաղորդում է շենքի կենտրոնական ուղղահայաց առանցքին սիմետրիկ, բրգաձև տեղադրված կամարաշար: Սա իր հերթին փողոցի երկարության մեծ հատվածին հաղորդում է հետաքրքրություն, տեսողական հմայք: Վերին կենտրոնական կամարի և նրանից աջ ու ձախ գտնվող լուսամուտների լայնությամբ, քիվը բարձրացված է մնացած պարագծով պտտվող հատվածից վեր 90 սմ չափով, այս հնարքով ավելի է ընդգծվում շինության կենտրոնը, խախտվում փռված ճակատի միապաղաղությունը: Շինության ճակատի վրա շեշտված են երրորդ հարկի լուսամուտների ստորին գծերը՝ քարի, ճակատի հարթությունից քիչ առաջ հանված լինելով: Վերջին՝ հինգերորդ հարկի լուսամուտների վերին գիծը կոր է, ինչը ընդունված հնարք է վերջին հարկը ընդգծելու համար:

Ճակատը
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1954
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել