Error message

Deprecated function: The each() function is deprecated. This message will be suppressed on further calls in _menu_load_objects() (line 579 of /home/m0lxz9n3gsoj/public_html/includes/menu.inc).

Մայր տաճարի հիմնական նորոգումը

Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Մայր տաճարի նորոգման գործի ընդհանուր պատասխանատվությունը դրվեց Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետական գործերի վարչության և Հայ եկեղեցու գործերի խորհրդի վրա: Կազմվեց Մայր տաճարի վերանորոգման հանձնաժողով, որի մեջ, բացի վերոհիշյալ պետական գործիչներից, մտնում էին՝ բանաստեղծ Ավ. Իսահակյանը, գրողներ Դ. Դեմիրճյանը և Ստ. Զորյանը, նկարիչներ՝ Մ. Սարյանը և Գ. Գյուրջյանը, հնագետ Կ. Ղաֆադարյանը, ճարտարապետներ՝ Ս. Սաֆարյանը, Մ. Գրիգորյանը, Հ. Մարգարյանը, Կ. Հովհաննիսյանը, Վ. Հարությունյանը, Ռ. Իսրայելյանը, Լ. Բաբայանը, Լ. Սադոյանը և ուրիշներ:
Կատարվելիք աշխատանքների ընդհանուր ծրագիրը ընդունելուց հետո նախագծերի մշակման համար ստեղծվեցին մասնագետների երեք խմբեր՝ մեկը վանքատարածության հյուսիսային և արևելյան պարիսպների նախագծման համար (ճարտարապետներ Ս. Սաֆարյան, Ռ. Իսրայելյան, Ս. Գուրզադյան և Լ. Սադոյան), մյուսը՝ տաճարի կոնստրուկցիաների ամրացման (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան, ինժեներներ՝ Կ. Ալթունյան և Բ. Դանոյան):
Նկատի առնելով, որ մայրավանքի հյուսիսային պարսպապատը պիտի ծառայի վանքատարածությունը քաղաքային այգուց անջատելու, նախագծողները իրավացի կերպով պատի երկու երեսներին հաղորդեցին երկու, միմյանցից տարբեր մշակում: Հարավային ճակատը օժտվեց իրար հաջորդող խորշերի (որոնց մեջ հետագայում խաչքարեր տեղադրվեցին) շարքով, իսկ հյուսիսային ճակատը՝ քաղաքային այգուն սպասարկող քարակերտ տաղավարներով:
Ռ. Իսրայելյանի գլխավորությամբ կրող կոնստրուկցիաների ամրացումը կատարվեց ինժեներ կոնստրուկտորներ՝ Կ. Ալթունյանի և Ժ. Բեյլերյանի նախագծով: Բազմակի քննարկումներից հետո հավանության արժանացան նախագծային այդ առաջարկով տաճարի չորս հաստահեղույս մույթերը ամրացվեցին՝ դրանք վերից վար պատելով պողպատյա ցանցկեն պատյանով, հատակագծում խաչաձև մույթերի բոլոր 12 անկյուններում տեղադրվեցին պողպատյա անկյունակներ, ապա ցեմենտյա շաղախով տորկրետացման ենթարկվեցին: Այսպիսի հագուստով օժտելու հետևանքով հորիզոնական կտրվածքում մույթի չափերը բոլոր կողմերից (բացառությամբ գմբեթատակ քառակուսու) հավելվեցին ընդամենը 7 սանտիմետրով: Տաճարի հատակի տակից չորս մույթերը իրար միացվեցին երկաթբետոնե հզոր կապերով: Մույթերն իրար միացնող կամարների ամրացման համար նրանց տակ մածուծեցին 25-30 սմ. Բարձրությամբ երկաթբետոնե կամարներ ու վերինների հետ միասին վերստին ծածկվեցին կրածեփով: Հիմնովին նորոգվեցին տաճարի հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան աղյուսաշեն խաչաձև թաղերը: Տաճարի հատակը սալիկապատվեց տուֆաքարով, իսկ չորս մույթերի միջև ընկած տարածությունը մարմարապատվեց հայկական սրճագույն մարմարով: Մոտավոր հաշվարկներով Մայր տաճարի՝ Նաղաշ և Հովհաննես Հովնաթանյանների վրձնին պատկանող, որմնանկարների ընդհաուր մակերեսը կազմում է 2500 քառ. մետր, որից բարվոք վիճակում պահպանվել էր կեսից էլ պակաս՝ 1000 քաք. մետր:Մնացածը տևական խոնավության և ծեփի քայքայման պատճառով գտնվում էր կիսաաղավաղված վիճակում, կամ ծածկված էր սպիտակ ներկով, թեև պահպանված հետքերով հնարավոր էր վերականգնել նախկին հորինվածքով ու գունային լուծմամբ: Կատարված ուսումնասիրության տվյալներով, պահպանված որմնանկարները հնարավորություն էին ընձեռում լիովին և առանց էական աղավաղումների վերստեղծել Հովնաթանյանների մեծածավալ և մեծ վարպետությամբ իրականացված մտահաղացումը: 1955 թվականի հունվարից մինչև շինարարական աշխատանքների վերջը, արվեստագետ Լ. Դուրնովոյի ղեկավարությամբ, որմնանկարների մաքրման, ամրացման և լրացման վրա աշխատեցին հայ նկարիչների շուրջ քսան հոգուց բաղկացած մի խումբ: Նրանք բացառիկ նվիրումով և պարտաճանաչությամբ կատարեցին առաջադրված խնդիրը: Հատկանշական է, որ որմնանկարների վերականգնման աշխատանքներին մասնակցել է Ռ. Իսրայելյանը, ինչպես նաև Իսրայելյանի ընկեր, քաղաքաշինության նախարար Գուրգեն Կանեցյանը, որը նկարչական բացառիկ շնորհքի տեր էր և ունակ էր անզուգական վարպետությամբ կրկնօրինակել հայկական դասական նկարիչների լավագույն գործերը (անձնական արխիվում այսօր էլ կարող ենք տեսնել Ս. Սուրենյանցի հանճարեղ նկարների փառահեղ կրկնօրինակները):

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1955
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել