Նյու-Յորքի Սբ. Վարդան եկեղեցի

Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարանը որոշել էր Նյու-Յորքի կենտրոնում ձեռք բերված հողամասի վրա պատշաճ ճարտարապետությամբ ու հայաոճ մի եկեղեցի կառուցել:
Եկեղեցու նախագիծը հայրենի ճարտարապետների միջոցով մշակելու մասին թեմի ցանկությանը ընդառաջելով` Վեհափառ Հայրապետը հարմար համարեց Ռ. Իսրայելյանին հանձնարարել այդ դժվարին ու պատասխանատու պատվերի կատարումը:
Իսրայելյանը Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռին առընթեր ճարտարապետական հանձնաժողովին ներկայացրեց նախագծերի վեց տարբերակ:
Եկեղեցու կառուցման աշխատանքներին մասնակցելու համար Նյու-Յորք գնալու թույլատվություն Իսրայելյանը չստացավ, ինչի պատճառով շինարարության վերահսկողությունը և տեղում կոնստրուկտիվ հաշվարկների կատարումը իրականացրեց ճարտարապետ Էդուարդ Ութուճյանը (1905 Կոստանդնուպոլիս-1975 Շարտր, Ֆրանսիա):
Օծման հանդիսավոր արարողությունը Վեհափառ Հայրապետը կատարեց 1968 թվականի Ապրիլի 28-ին:

Տեսքը միջավայրում
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1968
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել