Մոնտեվիդեոյի Հայոց եկեղեցու նախագիծը

1960 թվականին Վեհափառ Հայրապետի դեպի Հարավային Ամերիկա կատարած ուղևորության ժամանակ Մոնտեվիդեոյի հայկական համայնքի ներկայացուցիչները խնդրել էին նրան կարծիք հայտնել նոր կառուցվելիք հայկական եկեղեցու նախագծի մասին, որը կազմել էր տեղացի մի ճարտարապետ: Վեհափառ Հայրապետը նպատակահարմար էր համարել նախագիծը Մայր Աթոռ բերել: 1960 թվականի հոկտեմբերի 13-ին Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ գումարած ճարտարապետների հանձնաժողովը քննության առավ նախագիծը և անհրաժեշտ համարեց այն վերափոխել հայկական ճարտարապետական ավանդույթներին համապատասխան: Սույն աշխատանքը, որը, ըստ էության, լրիվ նոր և միանգամայն այլ նախագծի մշակում էր կատարեց Ռ. Իսրայելյանը:

Ընդհանուր տեսք
Կառուցման տարեթիվ: 
1968
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել