Միլանի Հայոց Սբ. Քառսուն մանկանց եկեղեցին

Վազգեն Ա. կաթողիկոսի գահակալության տարիներին սփյուռքի ողջ տարածքի վրա նոր թափ ստացավ հայկական նոր եկեղեցիների շինության գործը: Վեհափառ Հայրապետի սրտի ջերմ փափագն էր, որ նոր կառուցվելիք այդ աղոթքի տները լինեն մեր եկեղեցական դասական ճարտարապետության ավանդույթներին և ոճին համապատասխան շինություններ: Այդ ուղղությամբ Նորին Սրբությունը արժեքավոր խորհուրդներ և թելադրություններ էր տալիս սփյուռքի թեմական առաջնորդներին և թեմական կազմակերպություններին:
Մայր Աթռում ստացվում էրի պաշտոնական նամակներ և գրություններ, որոնցում խնդրանք էր ներկայացվում Հայոց Հայրապետին և Մայր Աթոռին առընթեր ճարտարապետների հանձնաժողովին, որպեսզի օգնեն նոր եկեղեցիների շինության համար նախագծեր կազմելու կամ իրենց կազմած նախագծերը վերանայելու և մասնագիտական կարծիք հայտնելու համար:
Սա առաջին նախագիծն էր, որ մշակվեց Մայր Աթոռի աջակցությամբ: Այս եկեղեցու նախագիծը հանձնարարվեց ճարտարապետ Ռ. Իսրայելյանին: Հեղինակը հմտորեն օգտագործելով հայկական եկեղեցական ճարտարապետության ավանդույթները` կարողացավ նորովի մեկնաբանել դրանք, հորինելով արդիական նկարագիր ունեցող եկեղեցական մի շենք: Միլանի Հայոց Սբ. Քառսուն մանկանց եկեղեցին կառուցվել է արգենտինահայ Հովհաննես և Սարգիս Դիարբեքիրյան եղբայրների նվիրատվությամբ:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1958
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել