Գեղարդ վանքի համալրիում կառուցված աղբյուրը

Գեղարդի վանքի կամ Այրիվանքի հռչակավոր ճարտարապետական համալիրը՝ բաղկացած ժայռափոր և վերգետնյա եզակի հուշարձաններից, դարձավ Ս. Էջմիածնի Մայր Աթոռի հոգատարության առարկան Վազգեն Ա. Կաթողիկոսի օրոք –(սկսած 1958 թվականից և շարունակվեց հետագայում):
Հավատացյալ և զբոսաշրջիկ այցելուների մեծ հոսքը հնարավորություն չէր ընձեռում այստեղ ծավալուն աշխատանքներ ծավալել, ուստի նպատակահարմար էր դրանք իրականացնել մաս առ մաս, որոշակի հերթականությամբ: Առաջին հերթին իրականացվեցին բակի տուֆաքարով սալապատումը և վանքի հարավ-արևելյան կողմում աղբյուրի կառուցումը, որը և իրականացրեց Ռաֆայել Իսրայելյանը: Աղբյուրի և ոռոգման կարիքների համար ջուրը բերվեց Գողթ գետակի ձախափնյա աղբյուրներից: Այս աշխատանքները կատարվեցին Մայր Աթոռի շինարարական գրասենյակի միջոցով և լիակատար ավարտին հասցվեցին 1959 թվականին:
Աղբյուրը տեղադրված է հուշահամալիրի ցանկապատից ներս, հարավային մասում, դեպի գետը տանող ելքին չհասած: Աղբյուրի ուրվագիծը երկու իրար հաջորդող, տարբեր չափերի ուղղանկյուններ են: Աղբյուրի վերին եզրով ընթացող քիվին հաջորդում են սուխարիկները: դրանց տակ, կենտրոնական առանցքով գրված է կառուցման թիվը՝ «1959 թ», գրվածքից ցած, երկու կլորակների մեջ դրված են աղբյուրները: Ջուրը թափվում է փոքր, ուղղանկյուն «ավազանի» մեջ: Աղբյուրի քարի գունային լուծումը օրգանապես միահյուսվում է եկեղեցին շրջապատող ցանկապատի քարի գույնի հետ:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1959
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել