Սբ. Գայանե եկեղեցու բակում կառուցված աղբյուրը

Վազգեն Ա. Կաթողիկոսի գահակալության օրոք Սբ. Գայանե եկեղեցու բարեկարգման աշխատանքներ են ծավալվում, որոնց թվում և Ռ. Իսրայելյանին հանձնարարվում է եկեղեցուն հարող բակային տարածքում կառուցել աղբյուր, որը նա կառուցեց և որի կառուցման մասին աղբյուրի ճակատային պատին փորագրված է հետևյալ արձանագրությունը.
ՇԻՆԵՑԱՅ ԱՂԲՒԻՐՍ ԱՅՍ Ի ՅԻՇԱՏԱԿ ԱՆՆԻԿԻ ԴԵՐՁԱԿԵԱՆ ՍԵՐՈԲԵԱՆ ԾՆԵԱԼ Ի Կ. ՊՕԼԻՍ ՅԱՄԻ ՍԵԱՌՆ 1896 ԵՒ ՎԱԽՃԱՆԵԱԼ Ի ՆՒԻ-ԵՈՐՔ 1959 ԱՄԻ ԱՐԴԵԱՄԲ ՔԵՌ ՆՈՐԱ ՀՐԱՆՈՅՇԻ:
Աղբյուրը տուֆակերտ է, վերին մասում եզրափակված է պարզ ճակտոնով: Կենտրոնական առանքի վրա, ճակտոնի տակ քանդակված է հավասարաթև խաչ, բուսական զարդանախշերով, դրան հաջորդում է վերը նշված արձանագրությունը: Սրանից ներքև, կամարակապ փորվածքում տեղադրված է բուն ցայտաղբյուրը: Աղբյուրը խիստ ասկետիկ է, միաժամանակ հանդիսավոր: Աղբյուրի ետնամասում եկեղեցուն հարող ծառապատ այգին է:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1972
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել