Error message

Deprecated function: The each() function is deprecated. This message will be suppressed on further calls in _menu_load_objects() (line 579 of /home/m0lxz9n3gsoj/public_html/includes/menu.inc).

Սբ. Հռիփսիմե եկեղեցու վերանորոգումն ու բարեկարգումը

Վազգեն Ա. Կաթողիկոսի գահակալության առաջին իսկ տարվանից Ս. Էջմիածնի Մայր Աթոռը վերստին ձեռնարկեց վաղուց ընդհատված իր վերաշինական գործունեությունը, որոշ աշխատանքներ սկսվեցին նաև Ս. Հռիփսիմեի վանքում: Իրականացվելիք աշխատանքների կատարումը հանձնարարվեց Ռ. Իսրայելյանին Սկբնապես դրանք բարեկարգման բնույթ էին կրում: Տուֆ քարերով սալարկվեց տաճարի շրջապատը, նորոգվեց ներքին բակից դեպի վերին բակը տանող քարաշեն սանդուղքը, մի աղբյուր կառուցվեց ներքին բակում, շրջապատը կանաչազրարդվեց և այլն:
Այս բոլոր աշխատանքներից հետո կատարվեցին նոր աշխատանքներ տաճարի ներքին բարեզարդումների ուղղությամբ: Վեմ քարի փոխարեն տեղադրվեց նոր սեղան Ավագ խորանում և հատուկ նախագծով պատրաստվեց մետաղական նոր ջահ: Ջահը, ներքևից նայելիս, թևատարած արծիվների շուրջպար է ներկայացնում և այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես նրանք միմյանց ուժ են տալիս ու անպարտելի են:

Ջահը
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1957
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել