Մայր տաճարի Իջման սուրբ սեղանը

Հաջորդ կարևոր գործը Մայր տաճարի Իջման սեղանի վերակառուցումն էր: 1961 թվականին Իջման սեղանի նախագծման և քանդակազարդման էսքիզների մշակումը հանձնարարվեց ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանին, որի ներկայացրած էսքիզը քննության առնվեց և հավանության արժանացավ:
Ըստ Իջման սեղանի վերակառուցման նախագծի, Իջման սեղանը պետք է փոխարինվեր նորով՝ իր վրա պահպանելով մարմարակերտ սյունազարդ ամպհովանին (1682 թ.): Հետագա քննարկումների ժամանակ վեճերի առարկա դարձավ ամպհովանու պահպանման նպատակահարմարությունը. Նախ այն պատճառով, որ միայն խարխլված էր ու ամրացման կարիք էր զգում, ապա նաև, որ տաճարի կենտրոնում տեղադրված լինելով, խանգարում էր դիտել Ավագ սեղանը: Դրանք նկատի առնելով, ամպհովանին հանվեց:
Կարևորություն տալով դրա պատմա-ճարտարապետական արժեքին, հետագայում այն տեղադրվեց Ս. Գայանե եկեղեցու Ավագ խորանում: Նախագծով իրականացված Իջման նոր սեղանը մարմարակերտ է, ցածրանիստ ու խորհանարդաձև: Հիմքի չափերն են՝ 0.83-ը 1.65 մետրի վրա, բարձրությունը՝ 1.17 մետր (արևելյան կողմում) և 0.89 մետր (արևմտյան կողմում): Նախորդի պես այն տեղադրված է տաճարի կենտրոնում, ճիշտ գմբեթի տակ, երկաստիճան նախկին հարթակի վրա: Սեղանի ծավալատարածական հորինվածքում ընգծված է դիրքորոշումը դեպի տաճարի Ավագ սեղանը: Արևմտյան կողմից հարթ սեղանը արևելյան կողմից եռաստիճան է, որոնցից վերջինը պսակված է մարմարակերտ ցանցկեն զարդանախշով՝ կենտրոնում խաչ: Սեղանի բոլոր չորս պատերի վերնամասերը, ներառյալ նաև աստիճանավոր մասերը, ամբողջ պարագծով երիզված են հայաոճ նրբին զարդանախշերով ծածկված արծաթե ժապավենով: Իջման սեղանի նկարները իրականացրել է մեծանուն նկարիչ Գ. Խանջյանը:
Ռաֆայել Իսրայելյանի նախագծով իրականացվեց նաև դասը ատյանից անջատող մարմարակերտ բազրիքի կառուցումը՝ բրոնզաձույլ դռնակներով, կենտրոնական, հարավային և հյուսիսային հատվածներում:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1961
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել