Նկարիչների տունը Երևան քաղաքում

Նկարիչների տունը կառուցվել է ներկայի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում 1955-1956 թվականներին: Նկարիչների տունը կառուցվել է «Երեւան» հյուրանոցին (ճարտ. Ն. Բունյաթյան) կպած: Տեղակայումն արված է հրապարակի և «Երեւան» հյուրանոցի կոմպոզիցիոն ամբողջականությունը պահելու խիստ սկզբունքով: Իսրայելյանի այս աշխատանքի բացառիկությունը կայանում է նրանում, որ ճարտարապետը չի ձգտել իր ոճով ձևափոխել հրապարակի առկա հորինվածը՝ կերտված «Երեւան» հյուրանոցով և Կինոմոսկվայի շենքով: Շենքը եռահարկ է:
Այս շենքի մասին Իսրայելանը ասել ՝ «այս շենքի դեպքում գլխավորը անսամբլի հարցն է, քաղաքաշինական միասնական լուծում գտնելու հարցը: Մի պատառ հրապարակ ունենք և ուզում եք, որ այնտեղ եղած երկու ինքնուրույն ծավալի, երկու թեմայի կողքին ես ավելացնեմ երրո՞դը: Ինքնուրույն լուծումով շենք ավելացնելով՝ այդ փոքրիկ հրապարակը կդարձնենք անկազմակերպ, պատահական կառուցապատված տարածություն»: Մեկ անգամ չէ, որ խոսվել է այս շենքի մասին: Ճարտարապետ Կարեն Ալեքսանյանն էլ գրում է, որ երբ Իսրայելյանին հարցրել են, թե ինչու է շարունակել Բունիաթյանի ոճը`ստվերում թողնելով իրենը, նա պատասխանել է. «Մենք փոքր հողատարածք ունենք, բայց պիտի այս հողի վրա էլ կանգնենք հպարտ, արժանավայել ու այնպես կանգնենք, որ ոչ մեկս մյուսի ոտքը չտրորի»:

Գլխավոր ճակատ
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1956
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել