Երևանի քիմկոմբինատի առողջարանը Դալար գետի կիրճում

Երևանի քիմիական կոմբինատի առողջարանը կառուցվել է 1958-1961 թվականներին Արզական գյուղի մոտակայքում, Դալար գետի կիրճում: Առողջարանի շենքը, ասես, եզրափակում է ելքը կիրճից, որով հոսում է գետը, այս հանգամանքը յուրովի օգտագործեց Իսրայելյանը, գետը վերածելով շինության հորինվածքային բաղադրիչի, առնելով այն փռված աղեղաձև այն կամարի տակ, որի վրա կառույցի հիմնական մասն է` երկու կողմերից պաշտպանված ելուստներով: Այս շինության տարածածավալային հորինվածքի և ոչ մի էլեմենտ չի գալիս հայկական միջնադարյան ճարտարապետությունից, հակառակը՝ այստեղ հատկապես ժամանակակից ճարտարապետությունն է առկա: Կիրճի բնապատկերին ներդաշնակ ճակատները, սանդղաձև հարկերը և այլ առանձնահատկություններ հաղորդում են կառույցին զուտ տեղային բնույթ: Առողջարանի շենքը այնպես է ինտեգրված կիրճի բնության հետ, որ անպատկերացնելի է այս շինությունը որևէ այլ նմանատիպ տեղում: Սանդղաձև հարկերով շինությունների կառուցումը ՀԽՍՀ տարածքում սկիզբ առավ Իսրայելյանի հենց այս շինությունից: Առողջարանի շենքում ամեն ինչը կապված է շրջապատող բնության հետ՝ օրգանական ճարտարապետության տարածքային հիանալի օրնակ է:

Ընդհանուր տեսքը միջավայրում
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1961
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել