Պանսիոնատ Սոչի քաղաքում

Պանսիոնատը կառուցվել է ներկայիս Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում 1977 թվականին: Համահեղինակն է ճարտարապետ Կառլեն Անանյանը:
Պանսիոնատը նախատեսված է 500 հոգու համար: Համալիրի ծավալատարածական հորինվածքը բաղկացած է հիմանական մասնաշենքից՝ 16 հարկ, սննդի ընդունման բլոկից, դիտադահլիճից, ամբուլատոր մասնաշենքից, լողավազանից և այլն: Շենքը կառուցված է հաշվի առնելով բնական ռելիեֆը և հիմնական օրիենտացիան դեպի ծովն է: Համարները նախագծվել են ի նկատի ունենալով բարձր հարմարավետություն ապահովելու խնդիրը, ունեն անհատական լոջիաներ: Պանսիոնատի միջանցները ավարտվում են դեպի ծովը նայող տերասաներով, որոնք ընդանուր շինությանը տալիս են աստիճանաձև պրոֆիլ: Պանսիոնատի դահլիճը 350 հոգու համար է նախատեսված: Շենքի տեսանելի առանձնահատկություններն են, Իսրայելյանի մյուս աշխատանքներից տարբերվող, սակավ քանդակազարդությունը և կարկասային կոնստրուկցիաները: Բայցևայնպես, որոշակի զարդանախշերը հիշեցնում են շենքի հայկականությունը՝ շեշտելով Իսրայելյանի ձեռագիրը: Պանսիոնատը կառուցվել է Իսրայելյանի մահվանից հետո: Կառուցման գործընթացը վերահսկել է կրտսեր որդին՝ ճարտարապետ Արեգ Իսրայելյանը:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1977
Տիպաբանական տեսակ: 
Ներկայիս վիճակը: 
Կիսվել