Կայքի մասին

«Այսօր արդիական են դարձել տեղեկատվական տեխնոլոգիաները, համացանցը հանդիսանում է ինֆորմացիայի տարածման ամենահզոր եւ ամենամասսայական միջոցը: Հենց սրանից դրդված ես ձեռնամուխ եղա ստեղծելու այս կայքը: 2008 թվականին երբ պետք է նշվեր Վարպետի հարյուրամյա հոբելյանը առաջարկեցի ստեղծել կայքը, առաջարկս համաձայնության արժանացավ «Ժողվրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հ/կ անդամների և ընտանիքի անդամների կողմից: Դրանից հետո ես ձեռնամուխ եղա սույն պատասխանատու մտահաղացման իրագործմանը: 2008 թվականից պատրաստեցի կայքի մի քանի տարբերակներ` հագեցնելով այն ինչպես նյութերով, այնպես էլ ծրագրային ապահովմամբ: Ներկայիս հայալեզու տարբերակը թվով չորրորդն է, շուտով այս տարբերակին կհանգեցվեն նաեւ ռուսալեզու եւ անգլալեզու տարբերակները: Աշխատանքներ դեռ շատ կան, քանզի թվում է թե անսպառ է Մեծ ճարտարապետի արխիվը եւ գործունեությունը, օրեցօր նոր նյութեր են հայտնաբերվում, որոնք եւ պարտավորվում եմ ներկայացնել հանրությանը:
Հայկական համացանցը նոր զարգացող ստրուկտուրա է եւ սույն կայքը հայ նշանավոր գործիչների կենսագրական առաջին կայքերից է:
Կայքի պատրաստման ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ խոչընդոտների, որոնց լուծման համար ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել, բոլոր նրանց ովքեր իրենց լուման են ներդրել մեծավաստակ ճարտարապետի գործունեությունը աշխարհին ներկայացնելու մեր ձեռնարկած գործին»:

Կայքը ուղղված է՝ վերլուծել Իսրայելյանի ճարտարապետական աշխատանքները, հայտնաբերել և մշակել բոլոր կառուցված և էսքիզային նախագծերը, մշակել աշխատանքների ներկայացման մոդելային համակարգ, էլեկտրոնային կայքի տարբերակ:
Համացանցային կայքի խնդիրները՝
• Ներկայացնել Իսրայելյանի կյանքի և գործունեության մինչ այժմ չլուսաբանված էջերը:
• Իսրայելյանի կատարած աշխատանքների հանրությանը լայնորեն հայտնի ստեղծագործությունների պլագիատի և վերագրումների բացահայտումը:
• Վերլուծել և ցուցակագրել Իսրայելյանի չկառուցված շինությունները:
• Ներկայացնել Իսրայելյանի գրավոր ժառանգության այն մասը, որը արդիական է նաև այսօր: Հայտնի են թվով շուրջ ութսունից ավել հոդված և հրապարակում տարբեր տպագիր հրատարակություններում և թերթերում: Կան նաև չհրապարակված ուշագրավ նյութեր:
• Ներկայացնել թվային ֆորմատով Իսրայելյանի անձնական արխիվը:
• Կազմել Իսրայելյանի անձնական արխիվի դասակարգումը, կատարել մշակում, փաստաթղթագրում, հետագայում թանգարանի ստեղծման կամ ճարտարապետության թանգարանում համապատասխան էքսպոզիցիայի մշակման դեպքում ցուցադրելու և պահպանելու համար:

Հեղինակի ուսումնասիրության և կայքի ստեղծման ընթացքում կատարվել են՝
Բնապայմանների հետզոտություն, հետազոտվել, չափագրվել, լուսանկարահանվել են Ռ. Իսրայելյանի հեղինակած ճարտարապեկան կոթողները, հուշարձանները: Տեղեկություններ են հավաքվել, գրանցվել Իսրայելյանի հետ անձնական շփում ունեցած անձանցից, ընտանիքի անդամներից:
Աղբյուրների ուսումնասիրություն: Հետազոտվել են Ռ. Իսրայելյանի անձնական արխիվում, ճարտարապետական հիմնարկներում և թանգարաններում գտնվող գրաֆիկական, նախագծային նյութեր, արխիվային փաստաթղթեր, հրապարակված նյութեր, հոդվածներ պարբերական մամուլից, համացանցում գտնվող տեղեկություններ:
Ճարտարապետական վերլուծություն: Իրականացվել է նախագծերի հետազոտում. հասարակական, բնակելի, արդյունաբերական, ճարտարապետական փոքր ձևեր հանդիսացող կառույցների, կիրառական արվեստի նմուշների, գրաֆիկական և ակվարելային գեղանկարների ուսումնասիրություններ, լուսանկարահանում, կատարվել են գրաֆիկական աղյուսակներ, կատարվել է բոլոր կառուցված շինությունների քարտեզագրում համաշխարհային, Հայաստանի և Երևան քաղաքի քարտեզների վրա, ինչպես նաև տրվել դրանց նկարագրությունը: Բնօրինակային հետազոտությունների հիման վրա, ստեղծվել են տիպաբանական աղյուսակներ, կատարվել է շինությունների դասակարգում և համակարգում: Բոլոր շինությունները դասակարգված են իրենց տիպաբանական պատկանելությամբ, ժամանակագրական սկզբունքով, գտնվելու վայրով: Համեմատական վերլուծության մեթոդը օգտագործվել է ընդգծելու համար Իսրայելյանի ճարտարապետական լուծումների առանձնահատկությունները իր ժամանակակիցների և հետագա ճարտարապետների և ճարտարապետական ուղղություններից լուծումներից:

Հետազոտության նորույթը՝
• Առաջին անգամ կատարվել է Ռ. Իսրայելյանի աշխատանքների առավել ամբողջական վերլուծություն և դասակարգում, որի արդյունքում ճարտարապետի վաստակը և դերը հետագա ճարտարապետության վրա ամբողջականանում է:
• Ուսումնասիրվել են մինչ այդ չուսումնասիրված և չհրապարակված ճարտարապետի արխիվային նյութերը, դաշտային աշխատանքի արդյունքում ի հայտ են եկել ճարտարապետական տարբեր կոթողներին վերաբերյալ, մինչ այս անհայտ տեղեկություններ և մանրամասներ:
• Առաջարկվել է թանգարանային էքսպոզիցյաի կազմակերպման մոդել:
• Իրականացվել՝ էլեկտրոնային կայք-թանգարանի ավարտուն և գործող տարբերակ, որի հիմքում ընկած է ողջ աշխատությունը ամենայն մանրամասներով:

Իսրայելյանի մասին տեղեկություններ հասանելի են բազում այլ համացանցային ռեսուրսներում: Էջ կա «wikipedia» համացանցային հանրագիտարանում՝http://hy.wikipedia.org/wiki/Ռաֆայել_Իսրայելյան, անգլերեն տարբերակը՝http://en.wikipedia.org/wiki/Rafael_Israelyan և ռուսերեն տարբերակը՝https://ru.wikipedia.org/wiki/Исраелян,_Рафаел_Саркисович, հայկական հանրագիտարանի կայքում՝ http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1196:
Տարբեր ԶԼՄ-ների կայքերում առկա են Իսրայելյանի մասին գրված վերջին տարիների հոդվածները՝ www.ilur.amwww.nv.amwww.golosarmenii.am և այլն...

Կայքի պատրաստման ժամանակ օգտագործվել են հետևյալ հեռուրսները և միջոցները՝

web.jpg

կայքի հեղինակ՝ Արամ Ղանալանյան

Կայքում տեղ գտած նյութերը կարող են օգտագործվել մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություններում ճարտարապետության, արվեստի պատմության դասավանդման, էքսպոզիցիայի և տեքստային բացատրագրերի կազման, հեռուստատեսային և համացանցային մասնագիտական տեսաֆիլմերի, ճարտարապետի մասին տպագիր գրքի հրատարկման համար պարտադիր կերպով՝ հղում անելով կայքին:

Կիսվել