Կայացել է Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» միջոցառումը

Դեկտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության (ՃՃՀԱ) «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» միջոցառումը, որի շրջանակներում կայացավ ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի «Հայերեն խոսող հուշարձաններ» գրքի շնորհանդեսը: Գրքի անգլերեն տարբերակը տպագրվել է ՃՃՀԱ-ի և հայերեն տարբերակը՝ «ԿԱՅԹ» արվեստի զարգացման նախաձեռնության աջակցությամբ: Ժողովածուն նախատեսված է լինել շարունակական և սա առաջին հատորի տպագրությունն է, որը բացի հայկական շրջանակներից, ուղղված է նաև օտարազգի մասնագետներին` նպատակ ունենալով նպաստել հայկական ճարտարապետական ժառանգության մասին իրազեկման բարձրացմանը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանը և Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը: Ներկայացվեցին անվանի հայ ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի, Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի ստեղծագործության վերլուծությունները, եղան բանախոսություններ: Միջոցառումը շարունակվեց ազգային պարերի բաց դասով, իսկ ամենաակտիվ մասնակիցներին հանձնվեցին նվերներ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/12/11/638825/

Ամսաթիվ: 
Երեքշաբթի, December 1, 2015
Կիսվել