Աշխատանքներ

Նյու-Յորքի Սբ. Վարդան եկեղեցի

Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարանը որոշել էր Նյու-Յորքի կենտրոնում ձեռք բերված հողամասի վրա պատշաճ ճարտարապետությամբ ու հայաոճ մի եկեղեցի կառուցել:
Եկեղեցու նախագիծը հայրենի ճարտարապետների միջոցով մշակելու մասին թեմի ցանկությանը ընդառաջելով` Վեհափառ Հայրապետը հարմար համարեց Ռ. Իսրայելյանին հանձնարարել այդ դժվարին ու պատասխանատու պատվերի կատարումը:
Իսրայելյանը Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռին առընթեր ճարտարապետական հանձնաժողովին ներկայացրեց նախագծերի վեց տարբերակ:

Մոնտեվիդեոյի Հայոց եկեղեցու նախագիծը

1960 թվականին Վեհափառ Հայրապետի դեպի Հարավային Ամերիկա կատարած ուղևորության ժամանակ Մոնտեվիդեոյի հայկական համայնքի ներկայացուցիչները խնդրել էին նրան կարծիք հայտնել նոր կառուցվելիք հայկական եկեղեցու նախագծի մասին, որը կազմել էր տեղացի մի ճարտարապետ: Վեհափառ Հայրապետը նպատակահարմար էր համարել նախագիծը Մայր Աթոռ բերել: 1960 թվականի հոկտեմբերի 13-ին Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ գումարած ճարտարապետների հանձնաժողովը քննության առավ նախագիծը և անհրաժեշտ համարեց այն վերափոխել հայկական ճարտարապետական ավանդույթներին համապատասխան: Սույն աշխատանքը, որը, ըստ էության, լրիվ նոր և միանգամա

Կաթողիկոսի «Հայկաշեն» ամառանոցը

Վեհափառ Հայրապետը ծրագրել էր միաբանության անդամների ու հոգևոր ճեմարանի սաների ամառային հանգստի համար մի ամառանոց կառուցել: Երևանից ոչ հեռու, Արագածի հարավային լանջին տեղադրված օդավետ, գեղահայաց ու սառնորակ ջրերով հարուստ Բյուրականը անցյալում ծառայել է որպես հայ կաթողիկոսների ամառանոց: Այստեղ կառուցվելիք ամառանոցի հողամասը, 2.5 հեկտար տարածությամբ, Վեհափառ Հայրապետին տրամադրեց Հայաստանի կառավարությունը նրա ծննդյան 50-ամյակի առթիվ: Սույն հողամասը գտնվում է գյուղից դուրս, մի բարձրադիր տեղում, որտեղից հոյակապ համայնապատկերներ են բացվում դեպի Արարատյան դաշտն ու այն պսակող լեռան ձյունապատ գագաթն

Սբ. Գայանե եկեղեցու բակում կառուցված աղբյուրը

Վազգեն Ա. Կաթողիկոսի գահակալության օրոք Սբ. Գայանե եկեղեցու բարեկարգման աշխատանքներ են ծավալվում, որոնց թվում և Ռ. Իսրայելյանին հանձնարարվում է եկեղեցուն հարող բակային տարածքում կառուցել աղբյուր, որը նա կառուցեց և որի կառուցման մասին աղբյուրի ճակատային պատին փորագրված է հետևյալ արձանագրությունը.
ՇԻՆԵՑԱՅ ԱՂԲՒԻՐՍ ԱՅՍ Ի ՅԻՇԱՏԱԿ ԱՆՆԻԿԻ ԴԵՐՁԱԿԵԱՆ ՍԵՐՈԲԵԱՆ ԾՆԵԱԼ Ի Կ. ՊՕԼԻՍ ՅԱՄԻ ՍԵԱՌՆ 1896 ԵՒ ՎԱԽՃԱՆԵԱԼ Ի ՆՒԻ-ԵՈՐՔ 1959 ԱՄԻ ԱՐԴԵԱՄԲ ՔԵՌ ՆՈՐԱ ՀՐԱՆՈՅՇԻ:

Երևանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերանորոգումը և վերակառուցումը

Դեռևս 1973 թվականին կազմված իր էսքիզային նախագծով, շնորհաշատ ճարտարապետ Ռ. Իսրայելյանը առաջարկ ներկայացրեց եկեղեցին վերակառուցելու, գմբեթով պսակելու և արևմտյան կողմից զանգաշտարակ կառուցելու մասին: Այդ առաջարկը պատճառաբանված էր ոչ միայն եկեղեցու գործող լինելու պահանջով, այլև քաղաքաշինական նկատառումներով, որպեսզի նորակառույց Դվին հյուրանոցից ոչ հեռու գտնվող եկեղեցու շինությունը ձեռք բերի ճարտարապետական պատշաճ հնչեղություն: Նախագիծն արժանացավ Վազգեն Ա.

Սբ. Սարգիս եկեղեցին

Հրազդանի կիրճի ձախափնյա զառիթափի վրա, Երևանի բերդին հանդիման` նրա հյուսիսային կողմից, ձորեզրյա տարածության վրա երբեմն սփռված Ձորագետի կամ Խնկաձորի (Խնկելոց ձոր) անապատը, որի մասն էր կազմում Ս. Սարգիս եկեղեցին, թեմական առաջնորդարանի կենտրոն և կաթողիկոսական իջևանատեղի է եղել: Պարիսպներով շրջապատված նրա ընդարձակ համալիրը պատով անջատված էր հարավային և հյուսիսային մասերից ու բաղկացած էր երեք եկեղեցիներից (Ս. Գևորգ, Ս. Հակոբ, Ս. Սարգիս), Առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, տնտեսական բնույթի կառուցվածքներից, այգուց, բանջարանոցից և այլն:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալրիը

Իսրայելյանի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը` նվիրված 1918 թվականին Սարդարապատում տեղի ունեցած ճակատամարտում հայ ազգի հերոսական հաղթանակին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ: Թե՛ իր չափերով, թե՛ իր նշանակությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը իր արժանի տեղն է զբաղեցնում ինչպես Իսրայելյանական և ընդանրապես հայկական ճարտարապետության, այնպես էլ համաշխարհային ճարտարապետական դասագրքային կոթողների շարքում: Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը գտնվում է Արմավիրի մարզի (նախկին Հոկտեմբերյանի շրջանի) Սարդարապատ գյուղի մոտակայքում:

Էջեր