Աշխատանքներ

Միլանի Հայոց Սբ. Քառսուն մանկանց եկեղեցին

Վազգեն Ա. կաթողիկոսի գահակալության տարիներին սփյուռքի ողջ տարածքի վրա նոր թափ ստացավ հայկական նոր եկեղեցիների շինության գործը: Վեհափառ Հայրապետի սրտի ջերմ փափագն էր, որ նոր կառուցվելիք այդ աղոթքի տները լինեն մեր եկեղեցական դասական ճարտարապետության ավանդույթներին և ոճին համապատասխան շինություններ: Այդ ուղղությամբ Նորին Սրբությունը արժեքավոր խորհուրդներ և թելադրություններ էր տալիս սփյուռքի թեմական առաջնորդներին և թեմական կազմակերպություններին:

ՈՒՂԵՆԻՇ – ԿՈԹՈՂ ԳԵՂԱՐԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Միայնակ կանգնած է ժայռին և վերևից իշխում է ամբողջ բաց տարածության վրա: Հիշեցնում է Գեղարդի վանքը կառուցող Պռոշյանների տոհմի զինանշանի առյուծը: Աչքի է ընկնում նրբագեղ գծերի պլաստիկայով: Արտիստիկ անկաշկանդությունն ու գեղատեսիլությունը միաձուլվում են ստեղծագործական մտքի ազատության հետ:

Գեղարդ վանքի համալրիում կառուցված աղբյուրը

Գեղարդի վանքի կամ Այրիվանքի հռչակավոր ճարտարապետական համալիրը՝ բաղկացած ժայռափոր և վերգետնյա եզակի հուշարձաններից, դարձավ Ս. Էջմիածնի Մայր Աթոռի հոգատարության առարկան Վազգեն Ա. Կաթողիկոսի օրոք –(սկսած 1958 թվականից և շարունակվեց հետագայում):

Ծովինար ռեստորանը Հրազդան քաղաքում

«Ծովինար» ռեստորանը կառուցվել է 1960 թվականին Հրազդան քաղաքում: Այստեղ Իսրայելյանը ներդաշնակորեն համադրել է ազգային և միջազգային ճարտարապետական ոճական գծերը: Շինության մեջ գտնված են հատակագծային ռացիոնալ լուծումներ և արտահայտիչ ծավալատարածական կերպար: Հիանալի օգտագործել է տեղանքի բարդ ռելիեֆը, կապելով շինությունը շրջապատող բնության հետ: Ռեստորանի շինությունը տեղադրված է ջրամբարի «հրվանդանին»: Առաջին հարկի կոպտատաշ քարի համադրությունը, ասես ժայռի շարունակությունն է, երկրորդ հարկի մեծ ապակեպատ բացվածքներ հիանալի տեսարան են ապահովում ներսում գտնվողների համար: Ինչպես ռեստորանի տեռասայում և երկր

Ֆիզիկայի ինստիտուտի փորձարանը Արագած լեռան լանջին

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի փորձարանը կառուցվել է 1960 թվականին: Այն տեղադրված է Արագած լեռան ստորոտին` ոչ մեծ պլատոյի վրա: Ութանիստ քարե պրիզման դրված է ուղանկյունանիստ խորանարդի վրա, այսպիսին է հեղինակի մտահաղացումը: Հզոր լեռներով շրջապատված այս շինությունը, տարվա մեծ մասը ձյունապատ շրջակայքում ասես թանկարժեք զարդ լինի Արագած լեռան լանջին:

Երևանի արևմտյան մուտքը՝ «Արծիվ շինարար»

Ուղենիշ - հուշարձանը գտնվում է Երևան – Էջմիածին ճանապարհին, կառուցվել է 1960 թվականին: Սա Երևան քաղաքի հարավային մուտքն է: Օդանավակայանից դեպի քաղաք եկողների առջև, ճանապարհի ձախ կողմում բացվում է այս յուրահատուկ հորինվածքով տուֆակերտ հուշարձանը: Երեք մեծ, զուգահեռ դասավորված, եռանկյուն ուրվագծերով և կամարներով մույթերը միացած են արծվի բրոնզե պատկերաքանդակով, նրանց բարձրությունն է 15 մետր: Արծիվը բրոնզաձույլ է: Արծիվն այստեղ մարմնավորում է հայերի շինարար ոգին՝ նա մագիլներով բռնել է շինանարարի հիմնական գործիք հանդիսացող ուղղալարը:

«Արագիլ» ռեստորանը Երևանում

«Արագիլ» ռեստորանը կառուցվել է 1960 թվականին: Այն սպիտակ քարից է և բարձունքի վրա իջած ժողովրդի կողմից միշտ հատուկ վերաբերմունքի արժանացած թռչնի` արագիլի գաղափարն է արտահայտում, իհարկե շատ վերացարկված: «Արագիլ» ռեստորանի կառուցումը մոտ էր ավարտին, երբ պատվիրատու հիմնարկը և նախարարության ղեկավարները որոշել էին փոխել «Արագիլ» անվանումը՝ դնելով խորհրդային ավելի հնչեղ շաբլոնային անվանում` «Մոսկվա»: Իսրայելյանի այցից հետո միևնույն է պատվիրատուները անդրդվելի են մնում: Երբ Իսրայելյանը տեսնում է ինչպես են փոխվում անվանման տառերը շատ է զայրանում և տեսակցություն է խնդրում կոմկուսի կենտկոմի առաջին քարտ

Մայր տաճարի Ավագ սեղանը

Ավագ խորանի նոր, երկաթբետոնե հատակը կառուցելուն զուգընթաց Վեհափառ Հայրապետի պատվերով ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը մշակում էր Ավագ սեղանի նախագիծը: Ներկայացված բազմաթիվ էսքիզներից հավանության արժանացածը, ըստ հեղինակի մտահաղացման, եռամաս էր՝ բաղկացած պատվանդանից, բուն սեղանից և ուղղաձիգ վերնամասից: Հատակագծում, մոտավորապես, սեղանակերպ (հետնամասում 3.1 մ. Լայնություն և 2.1 մ.

Մայր տաճարի Իջման սուրբ սեղանը

Հաջորդ կարևոր գործը Մայր տաճարի Իջման սեղանի վերակառուցումն էր: 1961 թվականին Իջման սեղանի նախագծման և քանդակազարդման էսքիզների մշակումը հանձնարարվեց ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանին, որի ներկայացրած էսքիզը քննության առնվեց և հավանության արժանացավ:

Օշականի եկեղեցու բարեկարգման աշխատանքներում Ռ. Իսրայելյանի դերն ու ավանդը

Օշականի եկեղեցու մասնակի բարեզարդման ու շրջապատի բարեկարգման նոր աշխատանքներ ձեռնարկվեցին Վազգեն Ա. Կաթողիկոսի գահակալության օրոք, երբ 1961 թվականին պետք է նշվեր հայ ժողովրդի Մեծ երախտավոր Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600 ամյակը: Դրանք իրականացան Ս. Էջմիածնի Մայր Աթոռի շինարարական գրասենյակի միջոցով և ճարտարապետ Ա. Գալիկյանի ղեկավարությամբ, շնորհալի մասնագետների, ճարտարապետների և նկարիչ-արվեստագետների մասնակցությամբ:
Ռ. Իսրայելյանի էսքիզով են կառուցվել Սբ. Մեսրոպ Մաշտոցի դամբարանի դեպի եկեղեցին բացված լուսամուտի բրոնզյա ցանցաճաղերը:

Էջեր