Աշխատանքներ

Կոմերիտմիության անվան զբոսայգին

Կոմերիտմիության անվան զբոսայգու նախագծման մեջ (համատեղ ճարտարապետ Լ. Բաբայանի հետ) կորևոր պարագան լիճն էր, ինչպես նաև շրջապահի բնանկարը: Այստեղ նախագծվեցին բարդիների ծառուղիներ, որոնք ուղղված են դեպի հեռվում բացվող համայնապատկերը՝ վեհաշուք Արարատով: Հետագայում այգին մատնվեց անուշադրության և կորցրեց երբեմնի գրավչությունն ու հասարակական նշանակությունը:

Տուֆակերտ նստարան Ավ. Իսահակյանի առանձնատան բակում

Նստարանը գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում, կառուցվել է 1955 թվականին: Նստարանը տուֆակերտ է, զարդարված են մեջքի վերնամասը երկու կողմերը և երկու կողմերի հենվելու համար նախատեսված մասերը: Մեջքի վերևի լայնակի դասավորված տասնմեկ շրջանակներում խիստ ոճավորված պարզ նախշեր են քանդակված, երկու կողմերում իրար հակառակ կողմեր ուղղված կոր տերևանման խոշոր նախշեր են, նրանց կենտրոնում վեցթերթանի վարդակներ: Կողքերի հենվելու մասերի վերին եզրերի տակ չորսական շրջանաձև պարուրաձև գծանախշերով զարդեր են փորագրված: Նստարանը իր զարդանախշերով քնարական զգացողություն առաջացնող տեսք ունի և կարծես արտահայ

Մայր տաճարի հիմնական նորոգումը

Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Մայր տաճարի նորոգման գործի ընդհանուր պատասխանատվությունը դրվեց Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետական գործերի վարչության և Հայ եկեղեցու գործերի խորհրդի վրա: Կազմվեց Մայր տաճարի վերանորոգման հանձնաժողով, որի մեջ, բացի վերոհիշյալ պետական գործիչներից, մտնում էին՝ բանաստեղծ Ավ. Իսահակյանը, գրողներ Դ. Դեմիրճյանը և Ստ. Զորյանը, նկարիչներ՝ Մ. Սարյանը և Գ. Գյուրջյանը, հնագետ Կ. Ղաֆադարյանը, ճարտարապետներ՝ Ս. Սաֆարյանը, Մ. Գրիգորյանը, Հ. Մարգարյանը, Կ. Հովհաննիսյանը, Վ. Հարությունյանը, Ռ. Իսրայելյանը, Լ. Բաբայանը, Լ.

Նկարիչների տունը Երևան քաղաքում

Նկարիչների տունը կառուցվել է ներկայի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում 1955-1956 թվականներին: Նկարիչների տունը կառուցվել է «Երեւան» հյուրանոցին (ճարտ. Ն. Բունյաթյան) կպած: Տեղակայումն արված է հրապարակի և «Երեւան» հյուրանոցի կոմպոզիցիոն ամբողջականությունը պահելու խիստ սկզբունքով: Իսրայելյանի այս աշխատանքի բացառիկությունը կայանում է նրանում, որ ճարտարապետը չի ձգտել իր ոճով ձևափոխել հրապարակի առկա հորինվածը՝ կերտված «Երեւան» հյուրանոցով և Կինոմոսկվայի շենքով: Շենքը եռահարկ է:

Նոր Վեհարանի վերակառուցումն ու բարեկարգումը

Նոր Վեհարանի վերաշինությունը հանդիսացավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա.-ի շինարարական բեղմնավոր գործունեության կարևորագույն էջերից մեկը:
Այս մեծածավալ երկհարկանի քարաշեն շենքը կառուցվել էր Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ և ճարտարապետ Պ. Զոհրաբովի նախագծով:

Սբ. Հռիփսիմե եկեղեցու վերանորոգումն ու բարեկարգումը

Վազգեն Ա. Կաթողիկոսի գահակալության առաջին իսկ տարվանից Ս. Էջմիածնի Մայր Աթոռը վերստին ձեռնարկեց վաղուց ընդհատված իր վերաշինական գործունեությունը, որոշ աշխատանքներ սկսվեցին նաև Ս. Հռիփսիմեի վանքում: Իրականացվելիք աշխատանքների կատարումը հանձնարարվեց Ռ. Իսրայելյանին Սկբնապես դրանք բարեկարգման բնույթ էին կրում: Տուֆ քարերով սալարկվեց տաճարի շրջապատը, նորոգվեց ներքին բակից դեպի վերին բակը տանող քարաշեն սանդուղքը, մի աղբյուր կառուցվեց ներքին բակում, շրջապատը կանաչազրարդվեց և այլն:

Արարատի տաճար (Չարենցի կամարը)

Արարատի տաճարը, որ ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար», քանի որ կամարի շուրջը` ֆասադին փորագրված են չարենցյան սքանչելի տողերը Արարատի մասին, կառուցվել է 1957 թվականին: Էսքիզներից մեկի աջ անկյունում նա գրել էր. «Տաճար Մասիսին», բայց այն ժամանակ ոչ մեկը չէր համարձակվի անգամ բարձրաձայնել այդ անվանումը: Սակայն սա, հիրավի, արտահայտում է Իսրայելյանի վերաբերմունքը` բառացիորեն պաշտամունքը Արարատ լեռան նկատմամբ: Ի դեպ, մշակութաբանության և բանագիտության տեսանկյունից արտակարգ հետաքրքրական երևույթներ ու ստեղծագործություններ են կապված այս շինության հետ. 1.

Սբ. Հռիփսիմե եկեղեցու բակում կառուցված աղբյուրը

Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակի աղբյուրը կառուցված է բազալտից: Ունի լակոնիկ կերպար, ընդհանուր առմամբ սիմետրիկ է, կենտրոնական մասում առաջ եկած շրջան է եզերված քարակոփ գնդերով, շրջանի կենտրոնում գտնվում է ջրի ծորակը:

Էջեր