Աշխատանքներ

Լեռնամետալուրգիական տեխնիկումի հանրակացարանը

Իսրայելյանի աշխատանքների մեջ յուրահատուկ տեղ է զբաղեցրել Լեռնային տեխնիկումի հանրակացարանի շենքի ճարտարապետական լուծումը (1939թ., համատեղ ճարտարապետ Լ. Բաբայանի հետ): Այստեղ պատերը լուծված են հարթ, առանց սյունաշարի և ուղղաձիգ կամ հորիզոնական մասնահատումների: Նման եղանակով են լուծվել և Խարբերդի հաշմանդամների տունը և մի քանի այլ շենքեր:

Խարբերդի հաշմանդամների տունը

Հաշմանդամների տանը (կառուցված 1939թ.) հատկացված հողամասը գտնվում է Ավանի արևելյան հատվածում: Տարածքի զգալի մասը նախատեսվում էր օգտագործել կանաչ պուրակներ և զբոսուղիներ կազմակերպելու համար: Իսկ հաշմանդամների տունն ըստ նախագծի, ներկայացնում էր մի համալիր, որի կազմում մտնում էին մի քանի մասնաշենքեր, երկու հիմնական բնակելի տներ, ակումբ, խոհանոց, լվացքատուն և հրշեջ կայարան:

Աղբյուր – հուշարձան փարաքար գյուղում

Աղբյուրը նվրիված է «Հայրենական պատերազմի Փարաքարցի քաջարի մարտիկներին»: Իսրայելյանի աղբյուր-հուշարձաններից առաջինն է: Տուֆակերտ է, հատակը երեսպատված է բազալտե սալերով: Հորինվածքը իրենից ներկայացնում է քառանկյուն «պարիսպ», որի բարձրությունը հաշվի է առնված հարմարավետ նստելու նպատակով, դիմացի պատի կենտրոնական մասում գտնվում է բուն աղբյուրը՝ արխիտրավով վերջացող տուֆակերտ կառույցը: Արխիտրավի տակ առկա է ատամնաշար: Ծորակը գտնվում է վարդակի կենտրոնում, որի աջ եւ ձախ կողմերում կան ելուստներ:

Աղբյուր-հուշարձան Տափերական գյուղում

Նվիրված է 1941-1945 թվականի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Հորինվածքը սիմետրիկ է, տուֆակերտ: Աջ և ձախ կողմերում կան կամարաշարեր, մեջտեղի մասում կամարի մեջտեղում աղբյուրն է: Ունի ֆիրզ:

Հրազդան գետի ակվեդուկը

Ջրանցույցը (ակվեդուկ) ճարտարապետության տիպաբանության մեջ դասվում է արդյունաբերական շինությունների շարքին: Իսրայելյանի նախագծած Հրազդան գետի վրայով անցնող ակվեդուկը (ինժ. Գ. Եղյան) կառուցվել է 1950 թվականին: Իր նշանակությամբ արդյունաբերական այս շինությունը հիացմունք է առաջացնում գեղատեսիլ տեսքով՝ մերվելով տեղանքի բնապատկերին, ասես նրա մի մասը լինի:
Կառույցի նախապատմությունը հետևյալն է.

Օշական գյուղի «Խերես» գինու գործարանը

«Խերես» գինու գործարանը կառուցվել է Արագածոտնի մարզի Օշական գյուղում 1950-ական թվականներին: Գործարանը կառուցված է նարնջագույն տուֆից: Ճակատային հորինվածքը սիմետրիկ է ուղղահայաց առանցքի նկատմամբ: Մուտքը կամարակապ է, հիշեցնում է միջնադարյան ամրոցի պարիսպի մուտքային հատված: Գործարանի ֆունկցիոնալ լուծումները համապատասխանում են գինու արտադրության գործընթացներին:

Ռ. Իսրայելյանի տունը Սարյան փողոցի վրա

Նախկինում այստեղ Մոսկովյան փողոցն է եղել: Սակայն իրականում դա փողոց չէր` այլ մի փոքր թաղամաս իր ուրույն կենցաղով: Կենտրոնով հոսում էր ջրանցքը, որի ափին փոքր տնակներ էին` թաղված այգիների մեջ: Աճում էին ընկույզի և թթի հսկս ծառեր: Այս թաղում շատ էին Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքները` իրենց ուրույն նիստ ու կացով: Բնակվում էին նաև ճանաչված արվեստագետներ՝ Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը, Օգսեն Ասատրյանը, Սլավիկ և Հայկանուշ Պարոնյանները, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը: Քիչ այն կողմ՝ Մոսկովյան և Գնունի փողոցների անկյունում նկարիչների շենքն էր, որտեղ ապրում էին Բաբկեն Քոլոզ

Բնակելի շենք Բագրատունյաց փողոցի վրա

Բագրատունյաց փողոցի բնակելի շենքը կառուցվել է 1954 թվականին: Շենքը հինգ հարկանի է: Շենքի ընդլայնական ճակատային հարթությունը ենթարկած է երկու շեշտադրման՝ շենքի ողջ երկայնքով ընդգծված առաջին հարկով, ոչ բնակելի շենքերով: Առաջին հարկի լուսամուտները ուղղանկյուն են, ուղղահայաց առանցքով ավելի երկար, ընդգծված ցածր լուսամուտագոգով: Առաջին հարկի լուսամուտները բարդ մետրիկ շարք են կազմում ավելի նեղ և ավելի լայն իրար հաջորդող լուսամուտային բացվածքներով:

«Զվարթնոցի արծիվը»՝ ուղենիշ կոթող Զվարթնոցի ճանապարհին

Ուղենիշ կոթողը կառուցվել է 1954 թվականին Երևան – Զվարթնոց ավտոճանապարհի վրա: Արծիվը` արիության, անվախության ու նորոգման խորհրդանիշը, Իսրայելյանի սիրած թեման էր և ուղեկցել է նրա ստեղծագործությունները ամենատարբեր ոճավորումներով: Արծիվը, վեհորեն կանգնած պատվանդանի վրա, ցույց է տալիս Զվարթնոցի միջնադարյան տաճարի (VII դ.) ճանապարհը: Այստեղ արծվի կերպարը կապվում է նաև Զվարթնոցի տաճարի թևատարած արծվով խոյակի պատկերի հետ, չնայած կատարման և ոչ մի ընդհանրություն չունեն այս երկու թռչունները: Նրանք կապվում են գաղափարապես:

Էջեր