Քանդված է

Հայրենական Մեծ պատերազմում զոհված բանանցիներին նվիրված աղբյուր – հուշարձան

Հայրենական մեծ պատերազմում զոհված բանացի մարտիկներին նվիրված հուշարձանը կառուցվել է 1967 թվականին Ադրբեջանի հանրապետության Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: Հուշարձանի կառուցման գաղափարը պատկանել է երևանաբնակ մի խումբ բանանցիներին: Կառուցման կապակցությամբ ստեղծվում է շինարարական աշխատանքները կարգավորելու կոչված կազմկոմիտե: Հաջորդ քայլը երևանաբնակ բանանցեցիների ընդհանուր ժողովն էր (20 հունիսի 1966թ.), որին մասնակցել է 200 մարդ: Այս կազմից ընտրվեց 11 հոգուց բաղկացած նախագահություն: Նույն թվականի սեպտեմբերի 10-ին, քաղաքամայր Երևանում բնակվող բանանցեցիներից 205 հոգու մասնակցությամբ տեղի ունեցած

Ռ. Իսրայելյանի տունը Սարյան փողոցի վրա

Նախկինում այստեղ Մոսկովյան փողոցն է եղել: Սակայն իրականում դա փողոց չէր` այլ մի փոքր թաղամաս իր ուրույն կենցաղով: Կենտրոնով հոսում էր ջրանցքը, որի ափին փոքր տնակներ էին` թաղված այգիների մեջ: Աճում էին ընկույզի և թթի հսկս ծառեր: Այս թաղում շատ էին Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքները` իրենց ուրույն նիստ ու կացով: Բնակվում էին նաև ճանաչված արվեստագետներ՝ Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը, Օգսեն Ասատրյանը, Սլավիկ և Հայկանուշ Պարոնյանները, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը: Քիչ այն կողմ՝ Մոսկովյան և Գնունի փողոցների անկյունում նկարիչների շենքն էր, որտեղ ապրում էին Բաբկեն Քոլոզ

«Արագիլ» ռեստորանը Երևանում

«Արագիլ» ռեստորանը կառուցվել է 1960 թվականին: Այն սպիտակ քարից է և բարձունքի վրա իջած ժողովրդի կողմից միշտ հատուկ վերաբերմունքի արժանացած թռչնի` արագիլի գաղափարն է արտահայտում, իհարկե շատ վերացարկված: «Արագիլ» ռեստորանի կառուցումը մոտ էր ավարտին, երբ պատվիրատու հիմնարկը և նախարարության ղեկավարները որոշել էին փոխել «Արագիլ» անվանումը՝ դնելով խորհրդային ավելի հնչեղ շաբլոնային անվանում` «Մոսկվա»: Իսրայելյանի այցից հետո միևնույն է պատվիրատուները անդրդվելի են մնում: Երբ Իսրայելյանը տեսնում է ինչպես են փոխվում անվանման տառերը շատ է զայրանում և տեսակցություն է խնդրում կոմկուսի կենտկոմի առաջին քարտ