Ճարտ. փոքր ձևեր

Աղբյուր – հուշարձան Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին Գաջագործների փողոցում

Հուշարձանը նվրիվում է 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհ գնացած Սեբաստահայերին: Աղբյուր-հուշարձանը ունի ուրույն սլացիկ հորինվածք, արծվի թեւին պատկերված է հավերժության նշանը, խորհրդանշող հայ ազգի կենսական ոգու անմահությունը: Արծվի ներքեւում գտնվում է «ՌՋԺԵ» տառերը, որը նշանակում է 1915:

Աղբյուր-հուշարձան Տափերական գյուղում

Նվիրված է 1941-1945 թվականի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Հորինվածքը սիմետրիկ է, տուֆակերտ: Աջ և ձախ կողմերում կան կամարաշարեր, մեջտեղի մասում կամարի մեջտեղում աղբյուրն է: Ունի ֆիրզ:

ՈՒՂԵՆԻՇ – ԿՈԹՈՂ ԳԵՂԱՐԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Միայնակ կանգնած է ժայռին և վերևից իշխում է ամբողջ բաց տարածության վրա: Հիշեցնում է Գեղարդի վանքը կառուցող Պռոշյանների տոհմի զինանշանի առյուծը: Աչքի է ընկնում նրբագեղ գծերի պլաստիկայով: Արտիստիկ անկաշկանդությունն ու գեղատեսիլությունը միաձուլվում են ստեղծագործական մտքի ազատության հետ:

Հայրենական Մեծ պատերազմում զոհված բանանցիներին նվիրված աղբյուր – հուշարձան

Հայրենական մեծ պատերազմում զոհված բանացի մարտիկներին նվիրված հուշարձանը կառուցվել է 1967 թվականին Ադրբեջանի հանրապետության Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: Հուշարձանի կառուցման գաղափարը պատկանել է երևանաբնակ մի խումբ բանանցիներին: Կառուցման կապակցությամբ ստեղծվում է շինարարական աշխատանքները կարգավորելու կոչված կազմկոմիտե: Հաջորդ քայլը երևանաբնակ բանանցեցիների ընդհանուր ժողովն էր (20 հունիսի 1966թ.), որին մասնակցել է 200 մարդ: Այս կազմից ընտրվեց 11 հոգուց բաղկացած նախագահություն: Նույն թվականի սեպտեմբերի 10-ին, քաղաքամայր Երևանում բնակվող բանանցեցիներից 205 հոգու մասնակցությամբ տեղի ունեցած

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը

«Վահագն վիշապաքաղ» ուղենիշ - հուշարձանը գտնվում է Երևան – Սևան ավտոճանապարհին, կառուցվել է 1962 թվականին: Երևանի հյուսիսային մուտքն է սա: Քարի մակերեսի վրա քանդակված է Վահագնի վիշապամարտը: Վահագնը հայկական առասպելաբանությունում ամպրոպի և կայծակի աստվածն է: Մանուկ Աբեղյանը գրում է. «Քաջ Վահագն» եղել է հին հայերի սիրելի աստվածներից մեկը... Նրանից էին հայ թագավորները քաջություն խնդրում... Խորենացին գրել է.
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Երևանի արևմտյան մուտքը՝ «Արծիվ շինարար»

Ուղենիշ - հուշարձանը գտնվում է Երևան – Էջմիածին ճանապարհին, կառուցվել է 1960 թվականին: Սա Երևան քաղաքի հարավային մուտքն է: Օդանավակայանից դեպի քաղաք եկողների առջև, ճանապարհի ձախ կողմում բացվում է այս յուրահատուկ հորինվածքով տուֆակերտ հուշարձանը: Երեք մեծ, զուգահեռ դասավորված, եռանկյուն ուրվագծերով և կամարներով մույթերը միացած են արծվի բրոնզե պատկերաքանդակով, նրանց բարձրությունն է 15 մետր: Արծիվը բրոնզաձույլ է: Արծիվն այստեղ մարմնավորում է հայերի շինարար ոգին՝ նա մագիլներով բռնել է շինանարարի հիմնական գործիք հանդիսացող ուղղալարը:

Տուֆակերտ նստարան Ավ. Իսահակյանի առանձնատան բակում

Նստարանը գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում, կառուցվել է 1955 թվականին: Նստարանը տուֆակերտ է, զարդարված են մեջքի վերնամասը երկու կողմերը և երկու կողմերի հենվելու համար նախատեսված մասերը: Մեջքի վերևի լայնակի դասավորված տասնմեկ շրջանակներում խիստ ոճավորված պարզ նախշեր են քանդակված, երկու կողմերում իրար հակառակ կողմեր ուղղված կոր տերևանման խոշոր նախշեր են, նրանց կենտրոնում վեցթերթանի վարդակներ: Կողքերի հենվելու մասերի վերին եզրերի տակ չորսական շրջանաձև պարուրաձև գծանախշերով զարդեր են փորագրված: Նստարանը իր զարդանախշերով քնարական զգացողություն առաջացնող տեսք ունի և կարծես արտահայ

«Զվարթնոցի արծիվը»՝ ուղենիշ կոթող Զվարթնոցի ճանապարհին

Ուղենիշ կոթողը կառուցվել է 1954 թվականին Երևան – Զվարթնոց ավտոճանապարհի վրա: Արծիվը` արիության, անվախության ու նորոգման խորհրդանիշը, Իսրայելյանի սիրած թեման էր և ուղեկցել է նրա ստեղծագործությունները ամենատարբեր ոճավորումներով: Արծիվը, վեհորեն կանգնած պատվանդանի վրա, ցույց է տալիս Զվարթնոցի միջնադարյան տաճարի (VII դ.) ճանապարհը: Այստեղ արծվի կերպարը կապվում է նաև Զվարթնոցի տաճարի թևատարած արծվով խոյակի պատկերի հետ, չնայած կատարման և ոչ մի ընդհանրություն չունեն այս երկու թռչունները: Նրանք կապվում են գաղափարապես:

Հաղթանակի զբոսայգու մուտքը

Հաղթանակի զբոսայգու մուտքը համալիրի վերջին իրականացված կառույցն է` կատարված 1982 թվականին: Կառուցումը կատարվել է Արեգ Իսրայելյանի ղեկավարությամբ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, նրա մահվանից հետո: Ունի կենտրոնական սիմետրիկ առանցք, ինչպես Իսրայելյանի մյուս աշխատանքներում, ամեն հարթաքանդակը յուրահատուկ է և չի կրկնվում: Ձախ կողմում առյուծ է քանդակված, աջում՝ վիշապ, կենտրոնական մասում՝ արևի մեջ թուր: Ետևի կողմից հարթաքանդակները նույնպես չեն կրկնվում: Աջ և ձախ կողմերում կարելի է տեսնել արծվանման առասպելական թռչուններ:

Էջեր