Կանգուն, օգտագործվում է ըստ նշանակության

Կաթնաղբյուր հուշարձանը Էջմիածմի Մայր տաճարի բակում

Էջմիածնի Մայր տաճարի բակի արևելյան կողմում 1967 թվականին «Կաթնաղբյուր» կոչվող աղբյուր հուշարձանը կառուցեց Իսրայելյանը: Այն դեպի Մայր տաճարը տանող գլխավոր ուղու ձախ կողմում է գտնվում, ճանապարհից փոքր ինչ հետ, տպարանի շենքերից արևմուտք:

1915 թվականի Մեծ Եղեռնի Նահատակաց հուշարձանի կառուցումը

Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր խոյացող Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանն ուխտատեղի է ամեն մի հայի համար: Այն կառուցվել է 1968 թվականին: Ի դեպ, ինչպես վկայում է այս հուշարձանի հեղինակներից Սաշուր Քալաշյանը, եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնելու գաղափարն առաջինն Իսրայելյանն է հայտնել ճարտարապետների միությունում ժողովի ժամանակ 1964 թվականին: Երևի քչերին է հայտնի, որ 1915 թվականի նահատակներին նվիրված առաջին հուշարձանը Խորհրդային Հայաստանում կառուցվել է 1965-ին իր Ռաֆայել Իսրայելյանի նախագծով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Հայոց

Մայր տաճարի Իջման սուրբ սեղանը

Հաջորդ կարևոր գործը Մայր տաճարի Իջման սեղանի վերակառուցումն էր: 1961 թվականին Իջման սեղանի նախագծման և քանդակազարդման էսքիզների մշակումը հանձնարարվեց ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանին, որի ներկայացրած էսքիզը քննության առնվեց և հավանության արժանացավ:

Մայր տաճարի Ավագ սեղանը

Ավագ խորանի նոր, երկաթբետոնե հատակը կառուցելուն զուգընթաց Վեհափառ Հայրապետի պատվերով ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը մշակում էր Ավագ սեղանի նախագիծը: Ներկայացված բազմաթիվ էսքիզներից հավանության արժանացածը, ըստ հեղինակի մտահաղացման, եռամաս էր՝ բաղկացած պատվանդանից, բուն սեղանից և ուղղաձիգ վերնամասից: Հատակագծում, մոտավորապես, սեղանակերպ (հետնամասում 3.1 մ. Լայնություն և 2.1 մ.

Նկարիչների տունը Երևան քաղաքում

Նկարիչների տունը կառուցվել է ներկայի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում 1955-1956 թվականներին: Նկարիչների տունը կառուցվել է «Երեւան» հյուրանոցին (ճարտ. Ն. Բունյաթյան) կպած: Տեղակայումն արված է հրապարակի և «Երեւան» հյուրանոցի կոմպոզիցիոն ամբողջականությունը պահելու խիստ սկզբունքով: Իսրայելյանի այս աշխատանքի բացառիկությունը կայանում է նրանում, որ ճարտարապետը չի ձգտել իր ոճով ձևափոխել հրապարակի առկա հորինվածը՝ կերտված «Երեւան» հյուրանոցով և Կինոմոսկվայի շենքով: Շենքը եռահարկ է:

1918թ. հերոսամարտի հուշարձանը Ապարանում

Ապարանի հերոսամարտին նվիրված հուշարձանը հանդիսանում է ժամանակակից հայկական հուշահամալիրային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը: Սա ժողովրդի հերոսական կերպարին նվիրված կոթող է` կանգնեցված երկու ճակատամարտերի՝ 1918 և 1945 թվականների ապարանցի հերոսների և 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհեերի հիշատակին: Ստեղծված է գեղարվեստորեն ընդհանրացված մի հավաքական կերպար: Պատմական ճշմարտություն` հորինված ճշմարիտ ճարտարագեղարվեստական միջոցներով: Երեք որմնախորշերով նիստերը դասավորված են միմյանց նկատմամբ անկյան տակ: Որմնախորշերի մեջ գտնվում են մեմորիալ կոթողները: Դրանցից ամեն մեկը նվիրված է որոշակի տարեթվ

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալրիը

Իսրայելյանի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը` նվիրված 1918 թվականին Սարդարապատում տեղի ունեցած ճակատամարտում հայ ազգի հերոսական հաղթանակին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ: Թե՛ իր չափերով, թե՛ իր նշանակությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը իր արժանի տեղն է զբաղեցնում ինչպես Իսրայելյանական և ընդանրապես հայկական ճարտարապետության, այնպես էլ համաշխարհային ճարտարապետական դասագրքային կոթողների շարքում: Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը գտնվում է Արմավիրի մարզի (նախկին Հոկտեմբերյանի շրջանի) Սարդարապատ գյուղի մոտակայքում:

Մոնումենտի հուշահամալրիը

1944 թվականին, երբ զորքերը հաղթականորեն մտնում են ֆաշիստական Գերմանիայի տերիտորիան, խորհրդային իշխանությունները որոշում են կայացնում ի նշանավորումն այդ իրադարձության Երևան քաղաքում կառուցել հաղթակամար: Հայտարարվում է բաց մրցույթ, որին մասնակցում են բազում մեծանուն ճարտարապետներ, ի թիվս այլոց՝ Գ. Աղաբաբյանը, Գ.

Էջեր