Կանգուն, օգտագործվում է ըստ նշանակության

«Զվարթնոցի արծիվը»՝ ուղենիշ կոթող Զվարթնոցի ճանապարհին

Ուղենիշ կոթողը կառուցվել է 1954 թվականին Երևան – Զվարթնոց ավտոճանապարհի վրա: Արծիվը` արիության, անվախության ու նորոգման խորհրդանիշը, Իսրայելյանի սիրած թեման էր և ուղեկցել է նրա ստեղծագործությունները ամենատարբեր ոճավորումներով: Արծիվը, վեհորեն կանգնած պատվանդանի վրա, ցույց է տալիս Զվարթնոցի միջնադարյան տաճարի (VII դ.) ճանապարհը: Այստեղ արծվի կերպարը կապվում է նաև Զվարթնոցի տաճարի թևատարած արծվով խոյակի պատկերի հետ, չնայած կատարման և ոչ մի ընդհանրություն չունեն այս երկու թռչունները: Նրանք կապվում են գաղափարապես:

Հաղթանակի զբոսայգու մուտքը

Հաղթանակի զբոսայգու մուտքը համալիրի վերջին իրականացված կառույցն է` կատարված 1982 թվականին: Կառուցումը կատարվել է Արեգ Իսրայելյանի ղեկավարությամբ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, նրա մահվանից հետո: Ունի կենտրոնական սիմետրիկ առանցք, ինչպես Իսրայելյանի մյուս աշխատանքներում, ամեն հարթաքանդակը յուրահատուկ է և չի կրկնվում: Ձախ կողմում առյուծ է քանդակված, աջում՝ վիշապ, կենտրոնական մասում՝ արևի մեջ թուր: Ետևի կողմից հարթաքանդակները նույնպես չեն կրկնվում: Աջ և ձախ կողմերում կարելի է տեսնել արծվանման առասպելական թռչուններ:

Աղբյուր հուշարձաններ նվիրված Իտալիայի Կարրարա և Հայաստանի Երևան քույր քաղաքներին

Աղբյուրները կառուցվել են 1965 թվականին Երևան և 1967 թվականին Իտալիաի Կարրարա քաղաներում:
Աղբյուրները տեղադրված են ինչպես Երևանի Օղակաձև զբոսայգում, այնպես էլ Իտալիայի Կարրարա քաղաքում, ի նշանավորումն քույր քաղաքների:

Արարատի տաճար (Չարենցի կամարը)

Արարատի տաճարը, որ ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար», քանի որ կամարի շուրջը` ֆասադին փորագրված են չարենցյան սքանչելի տողերը Արարատի մասին, կառուցվել է 1957 թվականին: Էսքիզներից մեկի աջ անկյունում նա գրել էր. «Տաճար Մասիսին», բայց այն ժամանակ ոչ մեկը չէր համարձակվի անգամ բարձրաձայնել այդ անվանումը: Սակայն սա, հիրավի, արտահայտում է Իսրայելյանի վերաբերմունքը` բառացիորեն պաշտամունքը Արարատ լեռան նկատմամբ: Ի դեպ, մշակութաբանության և բանագիտության տեսանկյունից արտակարգ հետաքրքրական երևույթներ ու ստեղծագործություններ են կապված այս շինության հետ. 1.

Բնակելի շենք Բագրատունյաց փողոցի վրա

Բագրատունյաց փողոցի բնակելի շենքը կառուցվել է 1954 թվականին: Շենքը հինգ հարկանի է: Շենքի ընդլայնական ճակատային հարթությունը ենթարկած է երկու շեշտադրման՝ շենքի ողջ երկայնքով ընդգծված առաջին հարկով, ոչ բնակելի շենքերով: Առաջին հարկի լուսամուտները ուղղանկյուն են, ուղղահայաց առանցքով ավելի երկար, ընդգծված ցածր լուսամուտագոգով: Առաջին հարկի լուսամուտները բարդ մետրիկ շարք են կազմում ավելի նեղ և ավելի լայն իրար հաջորդող լուսամուտային բացվածքներով:

Ֆիզիկայի ինստիտուտի փորձարանը Արագած լեռան լանջին

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի փորձարանը կառուցվել է 1960 թվականին: Այն տեղադրված է Արագած լեռան ստորոտին` ոչ մեծ պլատոյի վրա: Ութանիստ քարե պրիզման դրված է ուղանկյունանիստ խորանարդի վրա, այսպիսին է հեղինակի մտահաղացումը: Հզոր լեռներով շրջապատված այս շինությունը, տարվա մեծ մասը ձյունապատ շրջակայքում ասես թանկարժեք զարդ լինի Արագած լեռան լանջին:

Օշական գյուղի «Խերես» գինու գործարանը

«Խերես» գինու գործարանը կառուցվել է Արագածոտնի մարզի Օշական գյուղում 1950-ական թվականներին: Գործարանը կառուցված է նարնջագույն տուֆից: Ճակատային հորինվածքը սիմետրիկ է ուղղահայաց առանցքի նկատմամբ: Մուտքը կամարակապ է, հիշեցնում է միջնադարյան ամրոցի պարիսպի մուտքային հատված: Գործարանի ֆունկցիոնալ լուծումները համապատասխանում են գինու արտադրության գործընթացներին:

Հրազդան գետի ակվեդուկը

Ջրանցույցը (ակվեդուկ) ճարտարապետության տիպաբանության մեջ դասվում է արդյունաբերական շինությունների շարքին: Իսրայելյանի նախագծած Հրազդան գետի վրայով անցնող ակվեդուկը (ինժ. Գ. Եղյան) կառուցվել է 1950 թվականին: Իր նշանակությամբ արդյունաբերական այս շինությունը հիացմունք է առաջացնում գեղատեսիլ տեսքով՝ մերվելով տեղանքի բնապատկերին, ասես նրա մի մասը լինի:
Կառույցի նախապատմությունը հետևյալն է.

Նյու-Յորքի Սբ. Վարդան եկեղեցի

Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարանը որոշել էր Նյու-Յորքի կենտրոնում ձեռք բերված հողամասի վրա պատշաճ ճարտարապետությամբ ու հայաոճ մի եկեղեցի կառուցել:
Եկեղեցու նախագիծը հայրենի ճարտարապետների միջոցով մշակելու մասին թեմի ցանկությանը ընդառաջելով` Վեհափառ Հայրապետը հարմար համարեց Ռ. Իսրայելյանին հանձնարարել այդ դժվարին ու պատասխանատու պատվերի կատարումը:
Իսրայելյանը Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռին առընթեր ճարտարապետական հանձնաժողովին ներկայացրեց նախագծերի վեց տարբերակ:

Մոնտեվիդեոյի Հայոց եկեղեցու նախագիծը

1960 թվականին Վեհափառ Հայրապետի դեպի Հարավային Ամերիկա կատարած ուղևորության ժամանակ Մոնտեվիդեոյի հայկական համայնքի ներկայացուցիչները խնդրել էին նրան կարծիք հայտնել նոր կառուցվելիք հայկական եկեղեցու նախագծի մասին, որը կազմել էր տեղացի մի ճարտարապետ: Վեհափառ Հայրապետը նպատակահարմար էր համարել նախագիծը Մայր Աթոռ բերել: 1960 թվականի հոկտեմբերի 13-ին Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ գումարած ճարտարապետների հանձնաժողովը քննության առավ նախագիծը և անհրաժեշտ համարեց այն վերափոխել հայկական ճարտարապետական ավանդույթներին համապատասխան: Սույն աշխատանքը, որը, ըստ էության, լրիվ նոր և միանգամա

Էջեր