Կանգուն, օգտագործվում է այլ նշանակությամբ

Երևանի քիմկոմբինատի առողջարանը Դալար գետի կիրճում

Երևանի քիմիական կոմբինատի առողջարանը կառուցվել է 1958-1961 թվականներին Արզական գյուղի մոտակայքում, Դալար գետի կիրճում: Առողջարանի շենքը, ասես, եզրափակում է ելքը կիրճից, որով հոսում է գետը, այս հանգամանքը յուրովի օգտագործեց Իսրայելյանը, գետը վերածելով շինության հորինվածքային բաղադրիչի, առնելով այն փռված աղեղաձև այն կամարի տակ, որի վրա կառույցի հիմնական մասն է` երկու կողմերից պաշտպանված ելուստներով: Այս շինության տարածածավալային հորինվածքի և ոչ մի էլեմենտ չի գալիս հայկական միջնադարյան ճարտարապետությունից, հակառակը՝ այստեղ հատկապես ժամանակակից ճարտարապետությունն է առկա: Կիրճի բնապատկերին ներդ

Լեռնամետալուրգիական տեխնիկումի հանրակացարանը

Իսրայելյանի աշխատանքների մեջ յուրահատուկ տեղ է զբաղեցրել Լեռնային տեխնիկումի հանրակացարանի շենքի ճարտարապետական լուծումը (1939թ., համատեղ ճարտարապետ Լ. Բաբայանի հետ): Այստեղ պատերը լուծված են հարթ, առանց սյունաշարի և ուղղաձիգ կամ հորիզոնական մասնահատումների: Նման եղանակով են լուծվել և Խարբերդի հաշմանդամների տունը և մի քանի այլ շենքեր: