Արդյունաբերական

Ֆիզիկայի ինստիտուտի փորձարանը Արագած լեռան լանջին

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի փորձարանը կառուցվել է 1960 թվականին: Այն տեղադրված է Արագած լեռան ստորոտին` ոչ մեծ պլատոյի վրա: Ութանիստ քարե պրիզման դրված է ուղանկյունանիստ խորանարդի վրա, այսպիսին է հեղինակի մտահաղացումը: Հզոր լեռներով շրջապատված այս շինությունը, տարվա մեծ մասը ձյունապատ շրջակայքում ասես թանկարժեք զարդ լինի Արագած լեռան լանջին:

Օշական գյուղի «Խերես» գինու գործարանը

«Խերես» գինու գործարանը կառուցվել է Արագածոտնի մարզի Օշական գյուղում 1950-ական թվականներին: Գործարանը կառուցված է նարնջագույն տուֆից: Ճակատային հորինվածքը սիմետրիկ է ուղղահայաց առանցքի նկատմամբ: Մուտքը կամարակապ է, հիշեցնում է միջնադարյան ամրոցի պարիսպի մուտքային հատված: Գործարանի ֆունկցիոնալ լուծումները համապատասխանում են գինու արտադրության գործընթացներին:

Հրազդան գետի ակվեդուկը

Ջրանցույցը (ակվեդուկ) ճարտարապետության տիպաբանության մեջ դասվում է արդյունաբերական շինությունների շարքին: Իսրայելյանի նախագծած Հրազդան գետի վրայով անցնող ակվեդուկը (ինժ. Գ. Եղյան) կառուցվել է 1950 թվականին: Իր նշանակությամբ արդյունաբերական այս շինությունը հիացմունք է առաջացնում գեղատեսիլ տեսքով՝ մերվելով տեղանքի բնապատկերին, ասես նրա մի մասը լինի:
Կառույցի նախապատմությունը հետևյալն է.

«Արարատ» տրեստի գինու մառանները

Գինու մառանները Իսրայելյանի առաջին մեծ աշխատանքն է, որի կառուցումը սկսվել է 1937 թվականին: Այս հսկայածավալ աշխատանքը Իսրայելյանը սկսել է նախագծել է Գևորգ Քոչարի արվեստանոցում (կոնստրուկտոր՝ Ա. Մարտիրոսյան):
Համալիրը իրականացված է բարդ տեղանքի վրա, Հրազդան գետի զառիվայր ափին, մասամբ Երևանի բերդի երբեմնի տեղակայման վայրում, գրավված 1828 թվականին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ: Այնուհետև այս տարածքում են տեղավորվել Շուստովի գինու մառանները: Հիմնական հորինվածքային մտահաղացումը ձգված, պարփակ, ոչ կանոնավոր բազմանկյուն է: